Posted in Ճամփորդություն

Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան

Մենք այսօր դասարանով այցելեցինք Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք շատ գեղեցիկ փորագրված նկարներ։

Նմուշներ՝ Ծաղիկների փունջ, մարդ, որը երկնքում էր, ֆուտբոլի հավաքականը, եղնիկներ, մարդիկ, որոնք պարում էին։

Այնտեղ մեզ պատմեցին Տեր-Ղազարյանների ընտանիքի մասին։ Այդ շարժվող միկրոգաղտնիքը միայն իմացել է Տեր-Ղազարյանների ընտանիքի պապիկը, նա մահացել է 2012թ․-ին և մահանալուց առաջ իր մեծ գաղտնիքն ասել է իր թոռնիկին։ Տեր-Ղազարյանների ընտանիքի պապիկը պատրաստել է երաժշտական շատ գործիքներ։

Նմուշ՜ Ջութակ

Ջութակներից ամենափոքրը գտնվում էր ասեղի մեջ։ Ինձ և դասարանցիներիս շատ դուր եկավ ճամփորդությունը։

Posted in Դդում

Դդում

Դդումը լինում է տարբեր տեսակների։ Դդումը շատ առողջարար է։ Ունի շատ վիտամիններ, վիտամին c: Դդումը աճում է ուշ աշնանը։ Դդումը նաև լինում է շատ քաղցր։ Լինում են դդումներ երկար, կլորավուն։Ես գիտեմ, որ դդումից պատրաստում են շատ օգտակար բաներ։

Նմուշ՜   հյութ, ղափամա, աղցան և ապուր։

ըե

Posted in ստուգատեսներ

Տոներ կամ ծեսեր

Մեզ այսօր այցելեց մեկ ուսուցիչ, ում հետ մենք խոսեցինք ծեսերի մասին։ Հիշում էինք լավ տոներ, հետո, վատ տոներ։

Լավ տոների նմուշ՝ Զատիկ, Ամանոր, ուսուցիչների տոնը, աղջիկների տոնը, մարտի ութ-ը և Անկախության տոնը։

          Վատ տոնի նմուշ՜ Ապրիլի 24

Posted in Հրաշք

Հրաշք

Մենք այսօր գնացինք գրասենյակ էպոսի մասին քննարկելու։Խոսում էինք նաև հրաշքից։ Մենք բոլորս էլ գիտենք, որ իրական աշխարում հրաշքներ չեն իրականանում, միայն հրաշքներ իրականանում են հեքիաթներում կամ երազներում։Մենք պարզապես հիշում էինք այն հեքիաթները, որոնց մեջ հրաշքներ են տեղի ունենում։

Նմուշ՝ Ոսկե ձկնիկը, Կախարդական լավաշը, Սուտլիկ որսկանը։

Հիշում էինք այն հատվածները, որտեղ հրաշքը տեղի էր ունենում։

Posted in Մայրենի

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

         պապանձվել-Լռել, ձայն-ծպտուն չհանել

        պիեսներ-Թատերական գրվածք՝ երկ

        ունկնդիր-Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ)

      տրտմել-տրտում դառնալ, թախծել

   անկայունություն-Անկայուն լինել

զգացմունք-Մարդու ֆիզիկական ու հոգեկան զգայությունների ամբողջությունը: Զգացմունքն է գերիշխանը, խելքը նրա լոկ ծառան (Ավ. Իսահակյան)

ուժգնություն-Ուժգին լինել

արտասովոր-Սովորականից դուրս, անսովոր, տարօրինակ:

Դո՛ւրս գրիր հինգ հոգնակի թվով գործածված բառ։

Զգացմունքներ, պիեսներ, տնեցիներ,  մեծահասակներ, անցորդներ։

Դո՛ւրս գրիր հինգ -ություն վերջածանցով բառ։ Ավելացրո՛ւ ևս հինգ բառ։

Խորություն, թարմության, ցանկություններ, մաքրություն, ուշադրություն,

Գեղեցկություն

Առողջություն

Երջանկություն

Արքայություն

Հիվանդություն

Դո՛ւրս գրիր թվականները։

Երկու,  մեկ։

Դո՛ւրս գրիր ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Արտասովոր կյանք

թարմ կանաչի

տխուր աղջիկ

բարձրահասակ  հորեղբայր

լուրջ  տղա

Սուրբ հաց

իրական երազ

Արտասովոր կյանքում ապրում ենք մենք։

Մայրիկս գնեց հինգ կապ թարմ կանաչի։

Տխուր աղջիկը նստել էր մեծ աթոռին և լաց էր լինում։

Ալիսան ունի բարձրահասակ  հորեղբայր։

Մեր դասարանում սովորում են լուրջ տղաներ։

Տատիկս միշտ գնում է սուրբ հաց։

 

Posted in русский язик

Волшебная тыква

Жила была девочка. Она жила  в деревне и выращивала различные овощи.Однажды она заметила, что на грядке росла необычная тыква. Она отнесла тыкву в дом и скоро убедилась, что это  тыква  волшебная. Как только она просила что- то, тыква тут же выполняла её пожелания. Сначала она попросила тыкву  накрыть на стол. А потом она дала всё более и более сложные задания. Тогда тыква сказала девочке, что надо заработать себе на жизнь, а не жить за счёт  других и лопнула.После этого девочка стала снова работать на огороде и зарабатывать себе на жизнь.

тыква