Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

ՍՐՆԳԱՀԱՐԸ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Կար-չկար մի հրաշագործ սրնգահար կար: Մեքենաները հեղեղել էին բոլոր փողոցները, բոլոր մայթերն ու հրապարակներըԲայց, թերևս, ավելի շատ էին այն մեքենաները, որոնք այլևս չէին կարողանում շարժվել, որովհետև տեղ չկար: Եվ նրանք ստիպված կանգ էին առել: Եվ մարդիկ ստիպված շրջանցում էին մեքենաները։Քաղաքապետը լսում էր այս խոսակցությունները։Մի անգամ քաղաքապետի մոտ մի տարօրինակ տղա եկավ: Նա ոչխարի մորթուց կարված բաճկոնով էր, փայտե կոշիկներով, իսկ գլխին կապույտ ժապավենով զարդարված թասակ ուներ, այնպես որ շատ նման էր գյուղական պարկապզուկ նվագողի: Տղան մտավ քաղաքապետի մոտ և ասաց, որ նա գիտի թե ինչպես լուծել այս հարցը։ Բայց նաև ասաց, որ մի պայման ունի , որ պետք է գլխավոր հրապարակում էրեխաների համար հարմարավետ վայրս դառձնել, օրինակ տեղադրել կառուսելներ, որպեսզի նրանք հանգիստ խաղան։ Նրանք պայմանավորվեցին հենց այդպես։ Նրանք միասին դուրս եկավ փողոց և տղան սկեց նվագել։ Եվ կամաց-կամաց սկեցին ավտոմեքենաները հեռանալ և կոռչել։


Առաջին ավարտ


Երբ կամրջի վրա բարձրացավ առաջին մեքենան, որը զուտ պատահականությամբ քաղաքապետինն էր, տղան մի փոքր փոխեց երաժշտությունը և բարձր նոտա նվագեց: Կարծես ազդանշանով կամուրջը փլվեց: Մեքենան ընկավ գետը, և հոսանքը միանգամից տարավ այն: Նույն կերպ երկրորդ մեքենան ընկավ ջուրը, հետո՝ երրորդը։ Իսկ մեքենաներից ազատված փողոցներն արդեն լցվել էին երեխաներով: Նրանք ուրախ ու գոհ վազվզում էին և գնդակ խաղում: Աղջիկները զբոսնում էին խաղալիք սալյակների մեջ դրված իրենց տիկնիկներով, իսկ տղաները հեծանիվ էին քշում։Բայց մեծերը շատ անհանգիստ էին և զանգահարում էին տարբեր ծառայություններ, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։


Երկրորդ ավարտ


Մեքենաները սլացան դեպի գետը և մեկը մյուսի հետևից, հրաժեշտի ազդանշան տալով,սուզվեցին հատակ: Վերջինը քաղաքապետի մեքենան էր, որն անհետացավ գետում: Այդ ժամանակ գլխավոր հրապարակն արդեն լցվել էր երջանիկ երեխաներով: Երեխաների զրնգուն, ուրախ ձայները խլացնում էին քաղաքացիների բողոքները, որոնք քիչ էր մնում լաց լինեին՝ տեսնելով, թե ինչպես են անհետանում իրենց մեքենաները: Վերջապես սրնգահարը դադարեց նվագել, բացեց աչքերը։ Բայց քաղաքապետը շատ դժգոհ էր, որովհետև այդ տղան չէր պատկերացնում թե որքան ծաղս է արվել յուրհաքանչյուր մեքենայի վրա։ Քաղաքապետը կոպտեց տղային և տղան հեռացավ։


Երորդ ավարտ


Տղան սկեց նվագել և մեքենաները սլացան , ոչմի մեքանա չէր մնացել անգամ ամենափոքր մեգենան։ Քաղաքապետը շատ գոհ էր տղայի աշխատանքից։ Եվ երկրի ժողովուրդը նույնպես շատ գոհ էր տղայի աշխատանքից։ Դրա համար, որպես շնորհակալություն Գլխավոր հրապարակում տեղադրեցին տղայի արձանը, իր սիրելի գործիքի հետ։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Տունը անապատում

Մի հարուս մարդ կար։ Նա շատ հարուստ էր։ Նրա անունը Սինյոր Մանիր էր։ Մի օր նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցի, բայց նա հիշեց, որ անապատում, ոչ քար կա, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար, ոչինչ չկա միայն ավազ։ Եվ նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցել իր փողերից։ Նա վարձեց շինարարներ։ Եվ այդ շինարարները կառուցեցին 365 սենյականոց բնակարան։ Այդ հսկա տունը պատրաստել էին։ Դրամներից, դոլառներից, եվռոներից և այլն։

Առաջին ավարտ

Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա
իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից:
Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ,
դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: Ավազակները վերադառձան, առանց ինչ որ դրամապանակի և առանց գումարի։

Երկրորդ ավարտ

Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: Այդ մարդը բարկացած դուռը փակեց երեխաների վրա։ Նրանք նորից թակեցին դուռը։ Նա բարիացավ և մի ոսկյա դուռ նվիրեց այդ երեխաներին։ Մի քանի օր հետո նրան այցելեցին ուրիշ երեխաներ և նա նորից նվիրեց մի դուռ այդ երեխաներին։ Եվ այդպես նրան այցելում էին շատ երեխաներ և նա անհնդատ մի դուռ նվիրում էր մարդկանց։

Երրորդ ավարտ

սինյոր Մոնետինը գիրք էր կարդում և հանկարծ գրքի մեջ նկատեց կեղծ թխտադրամ։ Նա զարմացավ։ Շարունակեց թերթել գիրքը և գտավ ևս 12 կեղծ մետաղադրամ։ Նա մտածեց, որ կարող է իր տանը ևս լինել շատ կեղծ մետաղադրամներ։ և սկսեց քանդել իր հսկա տունը։ Նա շատ էր գտնում կեղծ մետաղադրամներ։ Եվ քանդեց, քանդեց, և մնաց առանց տուն։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթ, որ երեք ավարտ ունեն

Հաչել չիմացող շունը

Լինում է չի, լինում մի շուն, ով չի կարողանում հաչել։ Ոչ հաչել, ոչ մլաբել, ոչ խրխնջալ։ Ոչմի կերպ չէր կարողանում խոսել։Այդ շունը շատ սովորական փոքրիկ շուն էր։ Այդ շունը բնակվում էր, այն գյուղում, որտեղ դեռևս, ոչ-ոք ոչմի շուն չէր տեսել։ Մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան, թե ինչ նա երբեք չի հաչում։Այդ մարդը շանը սովորեցրեց, որ հաչում են անցորդների, կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ զայրանում: Նաև սովորեցրեց, որ շները սովորաբար հացում են ցերեկը, բայց պատահում է, որ հաչում են գիշերը։ Այդ մարդը անդադար խոսում էր բայց շունը չգիտեր չէ ինչ պատասխանի, և նաև չգիտեր թե ինչպես սովորի հաչել։ Շան մոտեցավ մի աքլոր և խուրհուրդ տվեց շանը, որ կրկնի այն ինչ անում է նա։ Եվ աքլորը սկսեց կանչել Ծուղրուղու։ Շունը նուրից մտածեց, որ դա ամենեվինել հեշտ չէ։ Շունը փորձում էր, փորձում էր, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվում։ Ամեն առավոտ շունը թաքուն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չկար և հանգիստ պարապում է, որպեսզիլավ կարողանա ծուղրուղու կանչել։ Մի անգամ նրա մոտ ուղղակի հիանալի ստացվեց ծուղրուղու կանչելը։ Այնքան հիանալի, որ անտառում աղվեսը մտածեց, որ աքլորը նրան արդեն հյուր է եկել, և պատրաստվում էր աքլորին ուտել, բայց գնաց և տեսավ որ աքլորի փոխարեն մի շնիկ է, ով նստել էր իր պոչի վրա, աղվեսը շատ տխրեց։Շնիկ ցույց տվեց աղվեսին , թե ինչպես է նա հաչում և գոռաց ծուղրուղու։ Աղվեսը սկեց ծիծաղել շան վրա, իսկ շունը տխուր հեռացավ այդ անտառից դեպի իր տուն։ Հանդիպեց մի թռչունի։ Թռչունը իրեն հարցրեց, թե ինչու ես տխուր։ Շունը պատասխանեց, որովհետև ինձ վրա ծիծաղում են, որովհետև ես չեմ կարողանում հաչել։ Թռչունը սովորեցրեց հաչել շանը այսպես կու-կու-կու-կու։ Շուն այդ ձայնը շատ շուտ կարողացավ հանել, նրա մոտ շատ լավ ստացվեց։ Շունը գնաց անտառ և կանչեց կու-կու-կու-կու։ Մի որսորդ լսեց այդ ձայնը և թփի կողմից ուզում էր կրակել, կրակեց և հետո տեսավ, որ շուն է, ոչմի թռչուն չկա։ Բարեբախտաբար շանը, ոչինչ չեղավ։

Առաջին ավարտ

Շունը փախավ մտավ մի թփի մեջ։ Որսորդը նրան ման էր գալիս և տեսավ, որ թփի մեջ ինչ որ բան էր թպրտում։ Որսորդը թփի խոտերը բացեց ու տեսավ շանը։ Որսորդը զարմացավ, որ ոնց կարա շունը կուկու կանչել։ Շունը վախեցավ որսորդից, բայց Որսորդը նրան հանգստացրեք և որոշեց շանը տանել իր հետ և տիրություն անել։ Շունը էլ չէր վախում որսորդից։

Երկրորդ ավարտ

Մի օր որսորդը զարմացավ, որ շունը ոչ մի օր չէր հաչում և որոշեց շանը հաչել սովորեցնել։ Այդպես էլ եղավ շունը սովորեց հաչել։ Նա այնքան գոհ է իրենց, որ կարողանում է հաչել։ Մի օր որսորդը գնաց որսի և շանը իր հետ տարավ։ Որսորդը լսեց արջի ձայն ու ձայնը լսելով գնաց և տեսավ արջին։ Արջը իր համար հանգիստ զբոսնում է անտառում։ Որսորդը ուրախացավ, որ կարող է շատ հանգիստ կրակել արջին։ Որսորդը նշան բռնեց և կրակեց։ Շունը և որսորդը եկան արջի մոտ ու տեսան, որ արջը սատկել է։ Որսորդը ուրախացավ ու իր տանը արտից գորգ պատրաստեց։

Երրորդ ավարտ

Մի օր որսորդը հասկացավ, որ վատ գործ է անում, որ կենդանիներին է սպանում։ Որսորդը որոշեց գնալ քաղաք տեսնել այնտեղ ինչ կա։ Նա որոշեց քաղաքում զենք վաճառել։ Որսորդը և շունը գնացին քաղաք։ Որսորդը սկսեց հարստանալ ու ուրախանալ, բայց դեռ որսորդը անկուշտ չէր իր համար հանգիստ ապրում էր շան հետ։ Այդպես որսորդը և շունը երջանիկ և ուրախ ապրել։ Այսքանը։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Խեղճ ուրվականները

Մոլորակի վրա շատ ուրվականներ էին ապրում։ Բոլոր ուրվականների նման նրանք ապրում էին, որտեղ պատահին՝ կիսաքանդ ամրոցներում, քարանձավներում, դատարկ, լքված տներում, ձեղնահարկերում։Կես գիշերին ուրվականները դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և վախեցնում բոլորին։ Բայց ոչոք չէր վախենում ուրվականներից, որովհետև նրանք շատ խելացի մարդիք էին, այնքան խելացի, որ ուրվականներին չէին հավատում։Երբ հանդիպում էին ուրվականներին, այնքան էին ծիծաղում և ծաղրում ուրվականներին, որ ուրվականները ամոթից կարմրում և անհետանում էին։ Լուսադեմին ուրվականները վերադառնում էին իրենց թաքստոցները և բողոքում։ Ուրվականները սկսում էին ինչոր բան ձեռնարկել։

Ինչ-որ մեկը առաջարկեց բողոքի ցույց կազմակերպել, ինչ-որ մեկը խփել մոլորակի բոլոր զանգերը, որպեսզի ոչ-ոք չկարողանա քնել։ Վերջապես խոսքը հասավ ամենածեր և ամենաիմաստուն ուրվականին։Ամենաիմաստում ուրվականը ասաց, որ նրանք կարկատելով չեն կարող վախեցնել ուրիշներին։ Ամենաիմաստուն ուրվականը ասաց, որ նրանք պետք է տեղափոխվեն Երկիր մոլորակ, որտեղ կան բազմաթիվ երեխաներ, ովքեր վախենում են ուրվականներից։ Նրան քվարկեցին և որոշեցին, որ հաջորդ օրը երեկոյան բոլորով գնալու են Երկիր մոլորակ։

Առաջի ավարտ

Լույսի արագությամբ նրանք տեղափոխվեցին Երկիր մոլորոակ։ Ամեն մեկի մի կողմ գնաց և նրանք պայմանավորվեցին, որ լուսադեմին նորից պետք է հանդիպեն նույն վայրում։ Բոլոր ուրվականները լոսադեմին զարմացած եկան նույն վայրը։ Բոլորը զարմացած էին թե ոնց են բոլորը նույնիսկ մեծահասակները հավատում ուրվականներին։ Նրանց համար Երկիր մոլորակը ուղղակի դրախ էր։ Եվ նրանք բոլորը համաձայն էին, որ մինչև նրանց կյանքի վերջ ապրեն այս Երկիր մոլորակում։

Երկրորդ ավարտ

Լույսի արագությամբ նրանք արդեն շատ հեռու էին իրենց մոլորակից։ Մեկնումից առաջ խառնաշփոթի մեջ ոչ-ոք չնկատվեց, որ շարասյան առջևում, հայտնվել էին, այն ուրվականները, որոնք խիստ դեմ էին Երկիր գնալուն։ Իսկ այդ ուրվականները երկրային ուրվականներն էին, որոնք փախել էին Լոմբարդի մայրաքաղաք՝ Միլանից, չդիմանալով հոտած լոլիկների տարափին, որոնք փոքրիկ տղանները նետում էին ուրվականների վրա։ Ուրվականները թաքուն եկել էին Բորտ մոլորակ և թաքնվել այդտեղի ուրվականների մեջ։ Եվ տուն վերադառնալու մասին նրանք անգամ լսել և հիշել չէին ուզում։ Իսկ եթե որևէ մեկն իմանար, որ նրանք երկրացի ուրվականներ էին, նրանց վիճակը լավ չէր լինի։

Երորդ ավարտ

Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները հայտնվեցին։ Լուսնի մոտ և արդեն պատրաստվում էին վայրէջք կատարել Երկրի վրա և իրենց գործին անցնել, երբ հանկարծ տեսան, որ Երկրից դերի իրենց է թռչում ուրվականների նույնպիսի մի հոծ շարասյուն։ Եվ նրանք սկսեցին վիճել։ Ուրվականները ասում էին դուք ովքեր եք, իսկ մյուսները ասում էին դուք ովքեր եք։ Ուրվականները ասացին, որ նրանք հեռանում են Երկիր մոլորակից քանի, որ այստեղ արդեն նրանցից ոչ -ոք չի վախենում։ Երկրացի ուրվականները և այլ ուրվականները միախմբվեցին և, որոշեցին գնալ այնպիսի մի մոլորակ, որտեղ բոլորը վախենում են ուրվականներից։


Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Խորամանկ Բուրատինոն

Բուրատինոն մի փոքրիկ սուտասան տղա է։ Երբ նա սուտ է խոսում իր քիթը երկարում է, բայց նրա քիթը երկարում է, որպես փայտ։ Երբ երկարում է նրա քիթը նա վերցնում է դանակը կամ սղոցը և իր քիթը կտրում, չէ որ ցավոտ չի լինում, քանի որ Բուրատինոն փայտ է կտրում։ Բուրատինոն շատ հաճախ է սուտ խոսում և այդ պատճառով նա իր տանը ունի փայտերի կույտ։ Մի որ որոշեց այդ փայտերով կահույք պատրաստել իր տանը։ Վերցրեց շինարարական գործիքները և սկսեց շինել։ Նա շինում էր մահճակալներ, սեղաններ, աթոռներ, բազմոցներ։ Երբ նա արդեն պետք է շիներ գրքապահարանը փայտը վերջացավ և չհերիքեց։ Նա գնաց դուրս հանդիպեց մի գյուղացու և նրան խափեց, ասելով որ այդ մարդը շահել շատ գումար և ասաց որ այդ ամենը նա լսել է հեռուստացույցով։ Գյուղացին շատ ուրախացավ, բույց մի բան չհասկացավ, չէ որ նա կյանքում չէր մասնակցել խաղարկությանը։ Բուրատինոն վերադարձավ տուն և նրա քիթը նորից երկարեց, այնքան որքան որ նրա հարկավոր էր։ Նրա տան կահույքը ապահոված էր։ Բուրատինոն սկեց մի բիզնես, որտեղ նա վաճառում էր շինարարական պարագաներ։ Բայց հանկարծշինարարական պարագաները վերջացան և Բուրատինոն արդեն էլ միտք չուներ թե ինչ խափեր մարդկանց, որ նրա քիթը երկարեր, ստիպված նա լսում էր ուրիշ մարդկանցից գաղափարներ և խափում մարդկանց։ Բայց այս ստերը շատ կարճ էին և նրա քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր երկարում։ Ստիպված նա վարձեց հուշարար։ Հուշարարը շատ էր օգնում Բուրատիբնոյին շատ փաստեր փոխանցելով Բուրատինոյին և այդ փաստերը սուտասան տղան հակառակում էր և ստում մարդկանց։ Երբ Բուրատինոն արդեն շատ հարուստ էր դարձել նա այլևս չէր կտրում իր քիթը նա վարձել էր վարպետներ, ովքեր ոսկե սղոցով էին կտրում Բուրատինոյի քիթը և Բուրատինոն կրկնակի էր վճարում վարպետներին համ սղոցելու համար համել իր կախարդական քթի մասին տեղեկությունը պահելու համար։

Առաջին ավարտը

Բուրատինոն շատ արագ էր հարստանում,բայց նա ագահ չէր դարձել։ Նույնիս հուշարարին նվերներ էր նվիրում օրինակ անանուխի համով կոնֆետ, տանձ և այլն։Քաղաքի մարդիկ շատ էին հպարտանում Բուրատինոյով նույնիսկ ուզում էին նրան քաղաքապետ ընտրեին, բայց Բուրատինոն չէր ցանկանում այդքան մեծ պատասխանտվություն վերցնել իր վրա։ Բայց քաղաքի մարդիկ ասում էին, որ նա շատ բան կարող է անել իրենց քաղաքի համար և իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Բուրատինոն ասաց որ առանց դրա էլ կարող է իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Մանկապարտեզ շինել, նստարաններ տեղադրել։ Եվ քաղաքի ժողովուրդը գոռում էին կեցցե Բուրատինոն, կեցցե բուրատինոն։ Մարդիք այնքան ուրախացան, որ հրապարակում Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցրեցին։ Բուրատինոյի կողքին մի մարմարե տղա էին կանգնեցրել, որտեղ Բուրատինոն սոլդո էր տալիս այդ տղային։ Դա շատ մեծ տոնակատարություն էր։

Երկրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա այդ ամենից ավելի ագահ էր դառնում։ Հուշարարին օրերով տանջում էր։ Հուշարարին սպառնում էր Բուռատինոն և հուշարարը վորոշեց վրեժ լուծել Բուռատինոյից։Նա սկեց այնպիսի ստեր գրել, որ Բուռատինոյի քիթը շատ քիչ էր աճում, աճում և վերանում էր փոշի էր դառնում։ Եվ այդ պես նրա ամբողջ ունեծվածքը ջուրը ընկավ և Բուրատինոն նորց դարձավ աղքատ և վերադարձավ իր հին տուն որտեղ անգամ աթոռ չկար, նույնիսկ թաշկինակ չկար, որ նա իր արձունքները սրբեր։

Երրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա շատ էր վախենում , որ իր խորամանկությունը մի օր ջրի երես դուրս կգա։ Մի մարդ եկավ Բուրատինայի մոտ, որ շատ խորամանկ ձևով այս ամենը ջրի երես դուրս հանեց։ Այդ մարդը Բուրատինոյին հարցրեց սա ձեր պահեստներն են Բուրատինոն պատասխանեց կմկմալով լավ պատասխանեռց ամենագետ, եթե ձերը չէ ուրեմն իմն է։ Եվ այդպես ամենագետը Բուրատինոյից վերցրեց իր ավտոմեքենաները, ավտոտնակները, ոսկե սղոցը և այլ թանկարժեք իրեր։ Եվ հանկարծ հարցրեց սա ձեր քիթն է։ Բուրատինոն ջղայնացավ և պատասխանեց իհարկե իմն է և ասաց որ նա ոչոքի չի թոյլատրի դիպչել իր քթին։ Եվ այդտեղ բռնվեց բուռատինոյի սուտը։ Բուռատինոյի ձեռքից վերցրեցին իր ամբողջ ունեցվածքը և Բուռատինոն նորից դարձավ աղքատ։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Կախարդական թմբուկը։

Մի զինվոր վերադարնում է պատերազմից իր տուն։ Զինվորը և նրա ընտանիքը աղքատ էր, բայց զինվորը շատ ուրախ էր, չէ որ նա վերադառնում էր տուն։ Զինվորը իր մոտ ուներ ընդամենի մի թմբուկ։ Նա ճանապարհին հանդիպեց մի տատիկի, ով զինվորից խնդրում էր սոլդո։ Զինվոր շատ տխրեց, որովհետև չուներ սոլդո և ասաց տատիկին, որ եթե ունենար նույնիսկ երկուսը կտար, բույց չուներ։ Տատիկը ասաց, որ ևս մի անգամել փնտրի գրպանների մեջ։ Զինվորը փնտրեց և գտավ սոլդո զինվորը շատ զարմացավ և այդ սոլդոն տվեց տատիկին։ Տատիկնել մի բան ասաց զինորին, որ եթե նա իր թմբուկով նվագում է ամբողջ աշխարհ սկսում է պարել, այնքան ժամանակ մինչև նա չի դադարում նվագելը։ Զինվորն ու տատիկը իրար շնորհակալություն հայտնեցին և զինվորը շարունակից իր ճանապարհ դեպի տուն։ Եվ հանկարծ անառի միջից դուրս թռան երեք ավազակներ։ Նրանք ասացին որ զինվորը տա իր բոլոր գումարը, զինվորը ասաց որ նա գումար չունի, ավազակները փնտրեցին ամեն տեղ, բայց չգտան և ասացին, որ եթե գումար չունի կվերցնեն նրա թմբուկը, զինվորը շատ տխրեց, թմբակահարը խնդրեց ևս մի անգամ նվագել իր սիրելի թմբուկի վրա, ավազակները թույլատրեցին։ Զինվորը սկսեց նվագել, ավազակները սկսեցին պարել սկզբում դա նրանց դուր էր գալիս։ Բայց որոշ ժամանակ հետո նրանք ուժասպառ եղան և խնդրեցին զինվորին, որ դադարեցնի նվագելը, բայց թմբասկահարը մի պայման ասաց, որ թմբուկը նրանք չխլեն, ավազակները համազայնվեցին և զինվորը ուրախ-ուրախ շարունակեց իր ճանապարհը։

Առաջին ավարտ

Զինվորը մտածում էր որ շատ մեղմ վարվեց ավազակների հետ պետք իրենց բոլոր գումարը վերցներ իրեն։ Եվ հանկարծ հանդիպեց մի ձիու, որ վրա նստած էր ոստիկան։ Զինվորը սկսեց նվագել և նրանք նորից սկսեցին պարել, զինվորը ասաց, որ արագ պտտվեն և գնան այդտեղից։ Ձին շրջվեց և նրանք գնացին մոռանալով իրենց իրենց հարուստ սունդուկը և այդպես զինվորը դարձավար միլիոնատեր

Երկրոդ ավարտ

Զինվորը հանդիպեց մի որսորդի ով կրակում էր թռչունների վրա։ Նա սկսեց նվագել և որոսորդը սկեց պարել, որոշ ժամանակ անց որոսորդը ուժասպառը եղավ և խնդրեց զինվորին որ այլևս չնվագի զինվորը ասաց, որ եթե նա ցանկանում է, որ այլևս չնվագի պետսք է կյանքում էլ երբեք թռչուններին չկրակի։Որսորդը խոստացավ որ այլևս չի կրակի թռչունների վրա։ Զինվորը շարունակեց իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու ով ծեծում էր իր էշին։ Զինվորը սկսեց նվագել, գյուղացին պարեց, հոգնեց, զինվորը ասաց որ եթե ուզում ես, որ այլևս չնվագեմ պետք է դու այլևս չծեծես քո էշին։Գույղացին խոստացավ և զինվորտը հեռացավ գյուղացում մոտից։ Եվ այսպես շարունակ նա պատժում էր բուոլորին իրենց վատ արարքների համար։

Երրորդ ավարտ

Գնում էր զինվորը և մտածում։ Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղէ գտնվում նրա կախարդանքը։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թեսովորական փայտիկներ են։ Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մեջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։ Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։Դե լավ, ի՜նչ արած… Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների տակ, բվեճներն էլ չէին արթնանում։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,բայց կախարդանքը չքացել էր։ Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։