Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

ՍՐՆԳԱՀԱՐԸ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Կար-չկար մի հրաշագործ սրնգահար կար: Մեքենաները հեղեղել էին բոլոր փողոցները, բոլոր մայթերն ու հրապարակներըԲայց, թերևս, ավելի շատ էին այն մեքենաները, որոնք այլևս չէին կարողանում շարժվել, որովհետև տեղ չկար: Եվ նրանք ստիպված կանգ էին առել: Եվ մարդիկ ստիպված շրջանցում էին մեքենաները։Քաղաքապետը լսում էր այս խոսակցությունները։Մի անգամ քաղաքապետի մոտ մի տարօրինակ տղա եկավ: Նա ոչխարի մորթուց կարված բաճկոնով էր, փայտե կոշիկներով, իսկ գլխին կապույտ ժապավենով զարդարված թասակ ուներ, այնպես որ շատ նման էր գյուղական պարկապզուկ նվագողի: Տղան մտավ քաղաքապետի մոտ և ասաց, որ նա գիտի թե ինչպես լուծել այս հարցը։ Բայց նաև ասաց, որ մի պայման ունի , որ պետք է գլխավոր հրապարակում էրեխաների համար հարմարավետ վայրս դառձնել, օրինակ տեղադրել կառուսելներ, որպեսզի նրանք հանգիստ խաղան։ Նրանք պայմանավորվեցին հենց այդպես։ Նրանք միասին դուրս եկավ փողոց և տղան սկեց նվագել։ Եվ կամաց-կամաց սկեցին ավտոմեքենաները հեռանալ և կոռչել։


Առաջին ավարտ


Երբ կամրջի վրա բարձրացավ առաջին մեքենան, որը զուտ պատահականությամբ քաղաքապետինն էր, տղան մի փոքր փոխեց երաժշտությունը և բարձր նոտա նվագեց: Կարծես ազդանշանով կամուրջը փլվեց: Մեքենան ընկավ գետը, և հոսանքը միանգամից տարավ այն: Նույն կերպ երկրորդ մեքենան ընկավ ջուրը, հետո՝ երրորդը։ Իսկ մեքենաներից ազատված փողոցներն արդեն լցվել էին երեխաներով: Նրանք ուրախ ու գոհ վազվզում էին և գնդակ խաղում: Աղջիկները զբոսնում էին խաղալիք սալյակների մեջ դրված իրենց տիկնիկներով, իսկ տղաները հեծանիվ էին քշում։Բայց մեծերը շատ անհանգիստ էին և զանգահարում էին տարբեր ծառայություններ, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։


Երկրորդ ավարտ


Մեքենաները սլացան դեպի գետը և մեկը մյուսի հետևից, հրաժեշտի ազդանշան տալով,սուզվեցին հատակ: Վերջինը քաղաքապետի մեքենան էր, որն անհետացավ գետում: Այդ ժամանակ գլխավոր հրապարակն արդեն լցվել էր երջանիկ երեխաներով: Երեխաների զրնգուն, ուրախ ձայները խլացնում էին քաղաքացիների բողոքները, որոնք քիչ էր մնում լաց լինեին՝ տեսնելով, թե ինչպես են անհետանում իրենց մեքենաները: Վերջապես սրնգահարը դադարեց նվագել, բացեց աչքերը։ Բայց քաղաքապետը շատ դժգոհ էր, որովհետև այդ տղան չէր պատկերացնում թե որքան ծաղս է արվել յուրհաքանչյուր մեքենայի վրա։ Քաղաքապետը կոպտեց տղային և տղան հեռացավ։


Երորդ ավարտ


Տղան սկեց նվագել և մեքենաները սլացան , ոչմի մեքանա չէր մնացել անգամ ամենափոքր մեգենան։ Քաղաքապետը շատ գոհ էր տղայի աշխատանքից։ Եվ երկրի ժողովուրդը նույնպես շատ գոհ էր տղայի աշխատանքից։ Դրա համար, որպես շնորհակալություն Գլխավոր հրապարակում տեղադրեցին տղայի արձանը, իր սիրելի գործիքի հետ։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Տունը անապատում

Մի հարուս մարդ կար։ Նա շատ հարուստ էր։ Նրա անունը Սինյոր Մանիր էր։ Մի օր նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցի, բայց նա հիշեց, որ անապատում, ոչ քար կա, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար, ոչինչ չկա միայն ավազ։ Եվ նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցել իր փողերից։ Նա վարձեց շինարարներ։ Եվ այդ շինարարները կառուցեցին 365 սենյականոց բնակարան։ Այդ հսկա տունը պատրաստել էին։ Դրամներից, դոլառներից, եվռոներից և այլն։

Առաջին ավարտ

Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա
իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից:
Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ,
դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: Ավազակները վերադառձան, առանց ինչ որ դրամապանակի և առանց գումարի։

Երկրորդ ավարտ

Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: Այդ մարդը բարկացած դուռը փակեց երեխաների վրա։ Նրանք նորից թակեցին դուռը։ Նա բարիացավ և մի ոսկյա դուռ նվիրեց այդ երեխաներին։ Մի քանի օր հետո նրան այցելեցին ուրիշ երեխաներ և նա նորից նվիրեց մի դուռ այդ երեխաներին։ Եվ այդպես նրան այցելում էին շատ երեխաներ և նա անհնդատ մի դուռ նվիրում էր մարդկանց։

Երրորդ ավարտ

սինյոր Մոնետինը գիրք էր կարդում և հանկարծ գրքի մեջ նկատեց կեղծ թխտադրամ։ Նա զարմացավ։ Շարունակեց թերթել գիրքը և գտավ ևս 12 կեղծ մետաղադրամ։ Նա մտածեց, որ կարող է իր տանը ևս լինել շատ կեղծ մետաղադրամներ։ և սկսեց քանդել իր հսկա տունը։ Նա շատ էր գտնում կեղծ մետաղադրամներ։ Եվ քանդեց, քանդեց, և մնաց առանց տուն։