Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները 

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ
1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Ամուր բռնեց պարանի ներքևի մասը, կացնով հարվածեց պարանի վերևի ծայրին և այդ կտրածը կապեց ներքևի ծայրին։
2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին+
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Մյունխհաուզենը եղունգներով աստիճան փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։
4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
Որովհետև լուսինն ու կացինը նույն գույն էին և կացինը շէր երևում։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/
Պատմողական
Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Բացականչական
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Բառային առաջադրանքներ
1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/
օդ-օդային
խոտ –խոտային
ջուր- ջրային
արծաթ-արծաթազօծ, արծաթյա
2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/
Հիշել, բարձրանալ, մտածել, փորել, չհաջողվել։
3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/
Փորել — Փորել հողը
Դուրս գալ — Դուրս գալ տանից
Աճեցնել — Աճեցնել բանձարեղեն
Տեսնել — Տեսնել սարը
4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
Հիշեցի-մտաբերել, վերհիշել
Իսկույն-անմիջապես
Վերջիվերջո-ի վերջո
Ուրախ ուրախ-զվարթ-զվարթ
5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/
բարեբախտաբար-դժբախտաբար
բարձրանալ-իջնել
հազիվ-անմիջապես
երկար-կարճ

Posted in Մայրենիի ստուգատես

Տարվա իմ ձեռքբերումները

Ես Մանե Սարգսյանս ավարտում եմ 4-րդ դասարանը։ Եվ հիմա ես կպատմեմ թե ինչ ձեռքբերումներ եմ ունեցել այս ընթացքում։ Ես այս ընթացքում սովորել եմ շատ լավ պատմել, թելադրել, հետաքրքիր շարադրություններ գրել, սիրով ընթերցել, արագ  բանաստեղծություններ , առակներ անգիր սովորել նաև սկսել եմ շատ մեծ հետքրքրությամբ թեստային աշխատանքներ կատարել։ Հետաքրքրվել եմ Էքզյուպերիի հեքիաթներով, Մարկ Տվենի հեքիաթներով, ընթերցել եմ Ռոալդ Դալի հեքիաթներից։ Այս ընթացքումն մասնակցել եմ լեզբանական ամսգրերի, լեզվաբանական խաղերի։ Այս իմ ձեքբերումների համար շնորհակալ եմ իմ ուսուչուհի ընկեր Մարինեին։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն, Ամառային ճամբար 2021

Իջևանի բուսաբանական այգի-հաշվետվություն

Մենք ճամփորդելու ենք դեպի Տավուշի մարզ։ Եվ այցելելու ենք Տավուշի մարզի տեսարժան վայրերից մի քանիսը, լինելու ենք նաև Իջևանի բուսաբանական այգում։ Ես համացանցից որոշ տեղեկություն ստացա բուսաբանական այգու մասին և հիմա կներկայացնեմ։ Իջևանի բուսաբանական այգին գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Բուսաբանական այգում կա 650 ծառ։ Այդ այգում կան բույսեր բոլոր մայրացամաքներից, բայցի Ավստրալիայից։Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին: 2015 թ.-ի դրությամբ դենդրոպարկի տնօրենը Մեխակ Սայադյանն է՝ Լյուդվիգ Սայադյանի որդին, ով հիմնել է բուսաբանական այգին։ Ինձ շատ հետաքրքիր է այցելել Իջևանի բուսաբանական այգի և այս ամենտ տեսնել անզեն աչքով։

Posted in Ամառային ճամբար 2021

Իմ ճամբարի 2-րդ օրը

Այսօր ճամբարային երորդ օրն էր։ Դասարանում գրեցինք թեսային աշխատանք մայրենիից, բայց մաթեմատիկայից չգրեցինք։ Իսկ օրվա մնացած մասը արդեն անցավ ջոկատներով՝ լողացինք, խոսեցինք Հայրենիքի տարբեր վայրերից։ Իմ ճամբարային երկրորդ օրը շատ լավ անցավ։

Posted in Անբաժին

Իմ ճամբարի 2-րդ օրը

Այսօր ճամբարային երորդ օրն էր։ Դասարանում գրեցինք թեսաշխատանքներ մայրենիից, բայց մաթեմատիկայից չգրեցինք։ Իսկ օրվա մնացած մասը արդեն անցավ ջոկատներով՝ լողացինք, խոսեցինք Հայրենիքի տարբեր վայրերից։ Իմ ճամբարային երկրորդ օրը շատ լավ անցավ։

Posted in Ամառային ճամբար 2021

Իմ ճամբարի1-ին օրը

Ես վերջապես երկու շաբաթ անց վերադարձա իմ սիրելի դպրոց։ Այսօր ճամբարային երկրորդ օրն էր։ Մենք սկզբում ընդհանուր պարապմունքի ժամանակ երգեցինք Կոմիտասյան երգեր։ Արդեն դասարանում գրեցինք թեստային աշխատանքներ մաթեմատիկայից և մայրենիից, իսկ օրվա մնացած մասը արդեն անցավ ջոկատներով՝ լողացինք, խոսեցին ճանապարհորդություններից, մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Իմ ճամբարային առաջին օրը շատ լավ անցավ։

Posted in Ամառային ճամբար 2021

Իմ ճամբարի1-ին օրը

Այսօր իմ ճամբարի 1-ին օրն էր։ Մենք սկզբում հավագվեցինք, գնացինք առավոտյան ընդհանուր պարապմունքի երգեցինք Կոմիտսյան երգեր վերջացրեցինք, եկանք դասարան և գրեցինք թեստ մաթեմատիկայից և մայրենիից հետո գնացինք ճոկատներ։ Զրուցեցինք ճամփորդություններից։ Գնացինք նախաճաշեցինք և վերադարձանք լողացին մեր դպրոցի լողավազանում, մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, որի համար շատ շնորհակալ ենք, եկանք դասարան, երգեցին և այսպես վերջացավ իմ առաջին օրը ճամբարում, ես շատ էի կարոտել իմ դպրոցը։

Posted in Մայրենիի ստուգատես

Վոլֆգանգ Բորխերթ

Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է Համբուրգում: իր առաջին բանաստեղծությունը նա գրել է տասնհինգ տարեկանում: 1941 թվականին նա դարձավ Գանվերե և Լյունեբուրգե թատրոնների դերասան: Այդ երեք ամիսը ավելի ուշ նա հիշեց, որպես իր կյանքի ամենաուրախ պահերը: Արդեն 1941 թվականին, երբ քսան տարեկան էր Բորխեթին կանչեցին բանակ դեպի Արևելյան ճակատ: Ռուսաստանում նա վիրավորվեց ու հիվանդացավ դիֆտերիայով: Նրան մեղադրեցին սիմուլյացիայում, բայց հետո արդարացրին: Վերադասները մտածելով, որ այդ հիվանդությունը հորիված է միայն բանակից փախչելու համար, նրան ուղարկում են նյուրենբերգական բանտ: Բորխեթին որոշում են սպանել: Ոչ միայն իր «հորինած» հիվանդության համար: Նա իր նամակներում կառավարությանն էր քննադատում: Բայց քանի որ դրան դեմ մարդիկ կային նրան չսպանեցին և բանտ գցեցին: Շուտով, քանի որ զինվորների պակաս կար ազատեցին նրան: Նա նորից միացավ թատրոնին, բայց այդ ընթացքում նա Գեբելլսի պարոդիան արեց ու  նրան կրկին փակեցին բանտում: Ինը ամիս հետո նրան ազատացեին, հետո նորից նստացրին՝արդեն տասնըյոթ ամսով: Դա ազդեց իր առողջության վրա ու Բորխեթը մահացավ: