Posted in Ճամփորդության կանոններ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մալյանի անվան թատրոն

Մենք այսօր ճամփորդեցինք Մալյանի անվան կինո թատրոն։ Ինձ և ընկերներիս շատ դուր եկավ ներկայացումը։ Դասարանցիներով դասարանում վերհիշեցինք ճամփորդության կանոնները։ Ճամփորդության կանոնները հետևայլն են՝ մեքենայի մեջ չի կարելի ուտել, խմել, աղմկել, կանգնել, ինչ որ կոնֆետի թուղթ գցել հատակին, ձեռքը , ինչպես նաև գլուխը պատուհանից դուրս հանել։ Եվ շարժվեցինք մեքենայով։ Սկսվեց ներկայացումը երգերով պարերով։Ներկայացումը էլֆերի կախարդական դպրոցի մասին էր։ Այդ դպրոցում սովորում էին չորս էլֆեր՝ երկու տղա և երկու աղջիկ։ Մեկը խելացի, մյուսը՝ անգրագետ, մեկը խաբարբզիկ, մյուսը՝ գլուխգովան։ Աղջիկներից մեկի անունը Բելլա էր մյուսինը Էլլա, տղաներից մեկի անունը Պեպե էր, մյուսինը՝  Վեկտ։ Հանկարծ էլֆերի դասի ժամանակ մի ուսուցիչ է մտնում դասարան և հայտարարում, որ մրցույթ է լինելու և պարի, և կախարդական հնարքի, և ասացվացքների, և իհարկե երգերի։ Բոլորը ուզում էին պարել և երկու տղաները և երկու աղջիկները, բայց հասկացան թե ինչ անեն, որ էլֆիկները չվիճեն։Ուսուցիչներից մեկը բերեց մի աման, որի մեջ թղթեր կաին։ Բելլան ընտրեց կախարդական հնարքը, Էլլան՝ պարը, Պեպեն՝ երգը, իսկ Վեկտը՝ ասացվացքները։ Ուսուցիչները նրանց օգնեցին, որ նրանք կարողանան մրցույթում հաղթեն։ Ուսուցիչները օգնեցին նրանք սովորեցին ամենինչ։ Ամենա չար ուսուցիչը ինչ որ թույն լցրեց նրանց աչքերի վրա թաքուն և նրանք վատացան։ Սակայն Էլլան կարողանում էր շատ լավ պարել։ Մրցույթը սկսվեց և Էլլան հաղթեց։ Էլլան ուզում էր անկեխծ լինել և կանչեց Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկը եկավ և Էլլան անկեղծացավ։ Մենք ներեցինք այն ուսուցիչին, ով շատ վատ բան էր արել։ Այսքանով ավարտվեց ներկայացումը։ Գնացինք դասարան։ Այսպիսին էր ամենա ծիծաղալու մասերը։

Posted in Ճամփորդության կանոններ, Ճամփորդություն, Մայրենի, Լրացուցիչ աշխատանք

Ճամփորդություն դեպի «Բնության թանգարան»

Մենք այսօր դասարանցիներով գնացինք մեր հերթական  ճամփորդությանը դեպի «Բնության թանգարան»։ Սկզբում դասարանում վերհիշեցինք ճամփորդության կանոնները։ Ճամփորդության կանոնները հետևյալն են՝ մեքենայի մեջ չի կարելի ուտել, խմել, բարձր խոսել, աղբ թափել, ձեռքը պատուհանից դուրս հանել և պատուհանը բացել նայել։ Հետո երբ հասանք թանգարան ներս մտանք, խմբերի բաժանվեցինք և ուսումնասիրեցինք կենդանիներին, ինչպես նաև միջատներին։ Առաջինը մոտեցանք գիշատիչ կենդանիներին։ Որոնք արհեստական էին՝ բուն, աղվեսը, գայլը և արջը։ Իմացանք ցուլի մասին։ Ցուլի տարիքը իմանում են, երբ հաշվում են ցուլի կոտոշների գծերը, ցուլը ապրում է ամենշատը  16 տարի։ Եվ իմացանք, որ եթե ցուլը մորուք ունի ուրեմն նա տղա է։ Տեսանք ֆլամինգո։ Հաջորդը  միջատների բաժինն էր։ Մենք իմացանք, որ  միջատ է կոչվում նաև թիթեռը։ Տեսանք այնպեսզի թիթեռներ, որոնք հնարավոր չէ տեսնել Հայաստանում։ Հետո գնացինք ձկների բաժին։ Տեսանք շատ-շատ փոքր ձկներ, որոնք բերել էին  Ուկրաինայից։ Տեսանք ոսկե ձկնիկներ։ Ես շատ տպավորված եմ մեր ճանապարհորդությունից։

Posted in Ճամփորդության կանոններ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Մենք երեկ ճամփորդեցինք դեպի Ջրվեժ։ Այնտեղ շատ գեղեցիկ աշուն էր։ Դպրոցից Ջրվեժ ճանապարհը տևեց մեկ ժամ։ Հենց հասանք Ջրվեժ նախաճաշեցինք, ովքեր վերջացրեցին նախաճաշել վերցրեցին քարերը, վերցրեցին պոպոք, քարով կոտրեցին պոպոքը և կերան։ Այնտեղ մենք հավաքեցինք կոն, որպեսզի ձմռան համար գեղեցիկ խաղալիքներ պատրաստենք։ Քանի որ երեկ մեր մարմնամարզության օրն էր մենք այնտեղ գնդակով խաղեր էինք խաղում և մարզվում էինք։ Ջրվեժում հեռադիտակով տեսանք սկյուռիկ։ Զբոսնում էինք Ջրվեժի անտառով և տեսնում էինք մեծ, փոքր, երկար և կարճ ծառեր։ Զբոսնելուց հետո վերադարձանք դպրոց։ Շատ հաճելի ճամփորդություն էր և ես շատ կցանկանայի, որ մենք այսպիսի գեղեցիկ ճամփորդություններ ավելի շատ ունենաինք։

Posted in Ճամփորդության կանոններ, Ճամփորդություն, Մայրենի, Արզական

Ճանապարհորդություն դեպի Արզական

Մենք այսօր դասարանցիներով գնացինք Արզական գյուղ։Մենք գնալուց առաջ վերհիշեցինք ճամբորդական կանոնները։ Առաջին կանոնն այն էր, որ չի կարելի ձեռքը երթուղայինից հանել, չաղմկել, չուտել, չխմել։ Հետո գնացինք դեպի երթուղային։Ճանապարհը տեվեց մոտ մեկ ժամ։Մենք այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։Այնտեղ բարձրացանք 180 մետրանոց սար։Հավաքեցինք տանձ, խնձոր։Հասանք եկեղեցի, եկեղեցում աղոթեցինք, երգեցինք Կոմիտասի երգերից, քանի որ այսօր Կոմիտասի ծննդյան օրն էր։Իսկ վերջում երթուղայիններով վերադարձանք դպրոց։ Շատ տպավորիչ և ուսուցողական ճանապարհորդություն էր։