Posted in Ճամփորդության կանոններ, Ճամփորդություն, Մայրենի, Լրացուցիչ աշխատանք

Ճամփորդություն դեպի «Բնության թանգարան»

Մենք այսօր դասարանցիներով գնացինք մեր հերթական  ճամփորդությանը դեպի «Բնության թանգարան»։ Սկզբում դասարանում վերհիշեցինք ճամփորդության կանոնները։ Ճամփորդության կանոնները հետևյալն են՝ մեքենայի մեջ չի կարելի ուտել, խմել, բարձր խոսել, աղբ թափել, ձեռքը պատուհանից դուրս հանել և պատուհանը բացել նայել։ Հետո երբ հասանք թանգարան ներս մտանք, խմբերի բաժանվեցինք և ուսումնասիրեցինք կենդանիներին, ինչպես նաև միջատներին։ Առաջինը մոտեցանք գիշատիչ կենդանիներին։ Որոնք արհեստական էին՝ բուն, աղվեսը, գայլը և արջը։ Իմացանք ցուլի մասին։ Ցուլի տարիքը իմանում են, երբ հաշվում են ցուլի կոտոշների գծերը, ցուլը ապրում է ամենշատը  16 տարի։ Եվ իմացանք, որ եթե ցուլը մորուք ունի ուրեմն նա տղա է։ Տեսանք ֆլամինգո։ Հաջորդը  միջատների բաժինն էր։ Մենք իմացանք, որ  միջատ է կոչվում նաև թիթեռը։ Տեսանք այնպեսզի թիթեռներ, որոնք հնարավոր չէ տեսնել Հայաստանում։ Հետո գնացինք ձկների բաժին։ Տեսանք շատ-շատ փոքր ձկներ, որոնք բերել էին  Ուկրաինայից։ Տեսանք ոսկե ձկնիկներ։ Ես շատ տպավորված եմ մեր ճանապարհորդությունից։

Թողնել մեկնաբանություն