Posted in Կենսաբանություն 7

Թռչունների ներքին կառուցվածքը, ձվի կառուցվածքը. Վերլուծություն

Թռչունները առաջին տաքարյուն ցամաքային ողնաշարավորներն են, հարմարված են թռիչքին, գրավել են օդացամաքային կենսամիջավայրը:

Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, մարմինը պատված է փետուրներով

Թռչունները միզափամփուշտ չունեն:
Դա թեթևացնում է թռչնի քաշը թռիչքի ժամանակ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:

Թռչունների օրգանիզմը կարիք ունի մեծ քանակով թթվածնի: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված շնչառական համակարգ:

Զգայարաններ

Թռչուններն ունեն 5 զգայարան՝

  1. տեսողական,
  2. լսողական,
  3. հոտառական,
  4. շոշափելիքի,
  5. համի:

Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր:

Թռչունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Թռչունների բազմացումը սկսվում է հարսանեկան խաղերով: Դրանք դրսևորվում են տարբեր կերպ՝ կռունկները պարում են, սոխակները՝ երգում, փայտփորիկները` կտցահարում ծառի բները:  

Հարսանեկան խաղերին մասնակցում են և՛ արուները, և՛ էգերը, սակայն արուների մասնակցությունը միշտ ավելի արտահայտված է: Հարսանեկան խաղերի ընթացքում ձևավորվում են զույգերը:

Posted in Կենսաբանություն 7

Թռչունների ներքին կառուցվածք. Հարցեր

  1. Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Այն կազմված է կճեպից, սաղմնային սկավառակից, դեղնուցից, սպիտակուցից, օդախորշից, կախաններից և ենթակճեպային թաղանթից:

  1. Ներկայացնել թռչունների կմախքը
  1. Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Փետուրներ մեծ դեր ունեն թռչունների կյանքում, նրանք իրենց փետուրներով շատ անգամ պաշտպանվում են: