Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Խորամանկ Բուրատինոն

Բուրատինոն մի փոքրիկ սուտասան տղա է։ Երբ նա սուտ է խոսում իր քիթը երկարում է, բայց նրա քիթը երկարում է, որպես փայտ։ Երբ երկարում է նրա քիթը նա վերցնում է դանակը կամ սղոցը և իր քիթը կտրում, չէ որ ցավոտ չի լինում, քանի որ Բուրատինոն փայտ է կտրում։ Բուրատինոն շատ հաճախ է սուտ խոսում և այդ պատճառով նա իր տանը ունի փայտերի կույտ։ Մի որ որոշեց այդ փայտերով կահույք պատրաստել իր տանը։ Վերցրեց շինարարական գործիքները և սկսեց շինել։ Նա շինում էր մահճակալներ, սեղաններ, աթոռներ, բազմոցներ։ Երբ նա արդեն պետք է շիներ գրքապահարանը փայտը վերջացավ և չհերիքեց։ Նա գնաց դուրս հանդիպեց մի գյուղացու և նրան խափեց, ասելով որ այդ մարդը շահել շատ գումար և ասաց որ այդ ամենը նա լսել է հեռուստացույցով։ Գյուղացին շատ ուրախացավ, բույց մի բան չհասկացավ, չէ որ նա կյանքում չէր մասնակցել խաղարկությանը։ Բուրատինոն վերադարձավ տուն և նրա քիթը նորից երկարեց, այնքան որքան որ նրա հարկավոր էր։ Նրա տան կահույքը ապահոված էր։ Բուրատինոն սկեց մի բիզնես, որտեղ նա վաճառում էր շինարարական պարագաներ։ Բայց հանկարծշինարարական պարագաները վերջացան և Բուրատինոն արդեն էլ միտք չուներ թե ինչ խափեր մարդկանց, որ նրա քիթը երկարեր, ստիպված նա լսում էր ուրիշ մարդկանցից գաղափարներ և խափում մարդկանց։ Բայց այս ստերը շատ կարճ էին և նրա քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր երկարում։ Ստիպված նա վարձեց հուշարար։ Հուշարարը շատ էր օգնում Բուրատիբնոյին շատ փաստեր փոխանցելով Բուրատինոյին և այդ փաստերը սուտասան տղան հակառակում էր և ստում մարդկանց։ Երբ Բուրատինոն արդեն շատ հարուստ էր դարձել նա այլևս չէր կտրում իր քիթը նա վարձել էր վարպետներ, ովքեր ոսկե սղոցով էին կտրում Բուրատինոյի քիթը և Բուրատինոն կրկնակի էր վճարում վարպետներին համ սղոցելու համար համել իր կախարդական քթի մասին տեղեկությունը պահելու համար։

Առաջին ավարտը

Բուրատինոն շատ արագ էր հարստանում,բայց նա ագահ չէր դարձել։ Նույնիս հուշարարին նվերներ էր նվիրում օրինակ անանուխի համով կոնֆետ, տանձ և այլն։Քաղաքի մարդիկ շատ էին հպարտանում Բուրատինոյով նույնիսկ ուզում էին նրան քաղաքապետ ընտրեին, բայց Բուրատինոն չէր ցանկանում այդքան մեծ պատասխանտվություն վերցնել իր վրա։ Բայց քաղաքի մարդիկ ասում էին, որ նա շատ բան կարող է անել իրենց քաղաքի համար և իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Բուրատինոն ասաց որ առանց դրա էլ կարող է իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Մանկապարտեզ շինել, նստարաններ տեղադրել։ Եվ քաղաքի ժողովուրդը գոռում էին կեցցե Բուրատինոն, կեցցե բուրատինոն։ Մարդիք այնքան ուրախացան, որ հրապարակում Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցրեցին։ Բուրատինոյի կողքին մի մարմարե տղա էին կանգնեցրել, որտեղ Բուրատինոն սոլդո էր տալիս այդ տղային։ Դա շատ մեծ տոնակատարություն էր։

Երկրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա այդ ամենից ավելի ագահ էր դառնում։ Հուշարարին օրերով տանջում էր։ Հուշարարին սպառնում էր Բուռատինոն և հուշարարը վորոշեց վրեժ լուծել Բուռատինոյից։Նա սկեց այնպիսի ստեր գրել, որ Բուռատինոյի քիթը շատ քիչ էր աճում, աճում և վերանում էր փոշի էր դառնում։ Եվ այդ պես նրա ամբողջ ունեծվածքը ջուրը ընկավ և Բուրատինոն նորց դարձավ աղքատ և վերադարձավ իր հին տուն որտեղ անգամ աթոռ չկար, նույնիսկ թաշկինակ չկար, որ նա իր արձունքները սրբեր։

Երրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա շատ էր վախենում , որ իր խորամանկությունը մի օր ջրի երես դուրս կգա։ Մի մարդ եկավ Բուրատինայի մոտ, որ շատ խորամանկ ձևով այս ամենը ջրի երես դուրս հանեց։ Այդ մարդը Բուրատինոյին հարցրեց սա ձեր պահեստներն են Բուրատինոն պատասխանեց կմկմալով լավ պատասխանեռց ամենագետ, եթե ձերը չէ ուրեմն իմն է։ Եվ այդպես ամենագետը Բուրատինոյից վերցրեց իր ավտոմեքենաները, ավտոտնակները, ոսկե սղոցը և այլ թանկարժեք իրեր։ Եվ հանկարծ հարցրեց սա ձեր քիթն է։ Բուրատինոն ջղայնացավ և պատասխանեց իհարկե իմն է և ասաց որ նա ոչոքի չի թոյլատրի դիպչել իր քթին։ Եվ այդտեղ բռնվեց բուռատինոյի սուտը։ Բուռատինոյի ձեռքից վերցրեցին իր ամբողջ ունեցվածքը և Բուռատինոն նորից դարձավ աղքատ։

Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Կախարդական թմբուկը։

Մի զինվոր վերադարնում է պատերազմից իր տուն։ Զինվորը և նրա ընտանիքը աղքատ էր, բայց զինվորը շատ ուրախ էր, չէ որ նա վերադառնում էր տուն։ Զինվորը իր մոտ ուներ ընդամենի մի թմբուկ։ Նա ճանապարհին հանդիպեց մի տատիկի, ով զինվորից խնդրում էր սոլդո։ Զինվոր շատ տխրեց, որովհետև չուներ սոլդո և ասաց տատիկին, որ եթե ունենար նույնիսկ երկուսը կտար, բույց չուներ։ Տատիկը ասաց, որ ևս մի անգամել փնտրի գրպանների մեջ։ Զինվորը փնտրեց և գտավ սոլդո զինվորը շատ զարմացավ և այդ սոլդոն տվեց տատիկին։ Տատիկնել մի բան ասաց զինորին, որ եթե նա իր թմբուկով նվագում է ամբողջ աշխարհ սկսում է պարել, այնքան ժամանակ մինչև նա չի դադարում նվագելը։ Զինվորն ու տատիկը իրար շնորհակալություն հայտնեցին և զինվորը շարունակից իր ճանապարհ դեպի տուն։ Եվ հանկարծ անառի միջից դուրս թռան երեք ավազակներ։ Նրանք ասացին որ զինվորը տա իր բոլոր գումարը, զինվորը ասաց որ նա գումար չունի, ավազակները փնտրեցին ամեն տեղ, բայց չգտան և ասացին, որ եթե գումար չունի կվերցնեն նրա թմբուկը, զինվորը շատ տխրեց, թմբակահարը խնդրեց ևս մի անգամ նվագել իր սիրելի թմբուկի վրա, ավազակները թույլատրեցին։ Զինվորը սկսեց նվագել, ավազակները սկսեցին պարել սկզբում դա նրանց դուր էր գալիս։ Բայց որոշ ժամանակ հետո նրանք ուժասպառ եղան և խնդրեցին զինվորին, որ դադարեցնի նվագելը, բայց թմբասկահարը մի պայման ասաց, որ թմբուկը նրանք չխլեն, ավազակները համազայնվեցին և զինվորը ուրախ-ուրախ շարունակեց իր ճանապարհը։

Առաջին ավարտ

Զինվորը մտածում էր որ շատ մեղմ վարվեց ավազակների հետ պետք իրենց բոլոր գումարը վերցներ իրեն։ Եվ հանկարծ հանդիպեց մի ձիու, որ վրա նստած էր ոստիկան։ Զինվորը սկսեց նվագել և նրանք նորից սկսեցին պարել, զինվորը ասաց, որ արագ պտտվեն և գնան այդտեղից։ Ձին շրջվեց և նրանք գնացին մոռանալով իրենց իրենց հարուստ սունդուկը և այդպես զինվորը դարձավար միլիոնատեր

Երկրոդ ավարտ

Զինվորը հանդիպեց մի որսորդի ով կրակում էր թռչունների վրա։ Նա սկսեց նվագել և որոսորդը սկեց պարել, որոշ ժամանակ անց որոսորդը ուժասպառը եղավ և խնդրեց զինվորին որ այլևս չնվագի զինվորը ասաց, որ եթե նա ցանկանում է, որ այլևս չնվագի պետսք է կյանքում էլ երբեք թռչուններին չկրակի։Որսորդը խոստացավ որ այլևս չի կրակի թռչունների վրա։ Զինվորը շարունակեց իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու ով ծեծում էր իր էշին։ Զինվորը սկսեց նվագել, գյուղացին պարեց, հոգնեց, զինվորը ասաց որ եթե ուզում ես, որ այլևս չնվագեմ պետք է դու այլևս չծեծես քո էշին։Գույղացին խոստացավ և զինվորտը հեռացավ գյուղացում մոտից։ Եվ այսպես շարունակ նա պատժում էր բուոլորին իրենց վատ արարքների համար։

Երրորդ ավարտ

Գնում էր զինվորը և մտածում։ Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղէ գտնվում նրա կախարդանքը։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թեսովորական փայտիկներ են։ Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մեջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։ Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։Դե լավ, ի՜նչ արած… Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների տակ, բվեճներն էլ չէին արթնանում։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,բայց կախարդանքը չքացել էր։ Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։