Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Խորամանկ Բուրատինոն

Բուրատինոն մի փոքրիկ սուտասան տղա է։ Երբ նա սուտ է խոսում իր քիթը երկարում է, բայց նրա քիթը երկարում է, որպես փայտ։ Երբ երկարում է նրա քիթը նա վերցնում է դանակը կամ սղոցը և իր քիթը կտրում, չէ որ ցավոտ չի լինում, քանի որ Բուրատինոն փայտ է կտրում։ Բուրատինոն շատ հաճախ է սուտ խոսում և այդ պատճառով նա իր տանը ունի փայտերի կույտ։ Մի որ որոշեց այդ փայտերով կահույք պատրաստել իր տանը։ Վերցրեց շինարարական գործիքները և սկսեց շինել։ Նա շինում էր մահճակալներ, սեղաններ, աթոռներ, բազմոցներ։ Երբ նա արդեն պետք է շիներ գրքապահարանը փայտը վերջացավ և չհերիքեց։ Նա գնաց դուրս հանդիպեց մի գյուղացու և նրան խափեց, ասելով որ այդ մարդը շահել շատ գումար և ասաց որ այդ ամենը նա լսել է հեռուստացույցով։ Գյուղացին շատ ուրախացավ, բույց մի բան չհասկացավ, չէ որ նա կյանքում չէր մասնակցել խաղարկությանը։ Բուրատինոն վերադարձավ տուն և նրա քիթը նորից երկարեց, այնքան որքան որ նրա հարկավոր էր։ Նրա տան կահույքը ապահոված էր։ Բուրատինոն սկեց մի բիզնես, որտեղ նա վաճառում էր շինարարական պարագաներ։ Բայց հանկարծշինարարական պարագաները վերջացան և Բուրատինոն արդեն էլ միտք չուներ թե ինչ խափեր մարդկանց, որ նրա քիթը երկարեր, ստիպված նա լսում էր ուրիշ մարդկանցից գաղափարներ և խափում մարդկանց։ Բայց այս ստերը շատ կարճ էին և նրա քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր երկարում։ Ստիպված նա վարձեց հուշարար։ Հուշարարը շատ էր օգնում Բուրատիբնոյին շատ փաստեր փոխանցելով Բուրատինոյին և այդ փաստերը սուտասան տղան հակառակում էր և ստում մարդկանց։ Երբ Բուրատինոն արդեն շատ հարուստ էր դարձել նա այլևս չէր կտրում իր քիթը նա վարձել էր վարպետներ, ովքեր ոսկե սղոցով էին կտրում Բուրատինոյի քիթը և Բուրատինոն կրկնակի էր վճարում վարպետներին համ սղոցելու համար համել իր կախարդական քթի մասին տեղեկությունը պահելու համար։

Առաջին ավարտը

Բուրատինոն շատ արագ էր հարստանում,բայց նա ագահ չէր դարձել։ Նույնիս հուշարարին նվերներ էր նվիրում օրինակ անանուխի համով կոնֆետ, տանձ և այլն։Քաղաքի մարդիկ շատ էին հպարտանում Բուրատինոյով նույնիսկ ուզում էին նրան քաղաքապետ ընտրեին, բայց Բուրատինոն չէր ցանկանում այդքան մեծ պատասխանտվություն վերցնել իր վրա։ Բայց քաղաքի մարդիկ ասում էին, որ նա շատ բան կարող է անել իրենց քաղաքի համար և իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Բուրատինոն ասաց որ առանց դրա էլ կարող է իրենց քաղաքը դարձնել հիանալի քաղաք։ Մանկապարտեզ շինել, նստարաններ տեղադրել։ Եվ քաղաքի ժողովուրդը գոռում էին կեցցե Բուրատինոն, կեցցե բուրատինոն։ Մարդիք այնքան ուրախացան, որ հրապարակում Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցրեցին։ Բուրատինոյի կողքին մի մարմարե տղա էին կանգնեցրել, որտեղ Բուրատինոն սոլդո էր տալիս այդ տղային։ Դա շատ մեծ տոնակատարություն էր։

Երկրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա այդ ամենից ավելի ագահ էր դառնում։ Հուշարարին օրերով տանջում էր։ Հուշարարին սպառնում էր Բուռատինոն և հուշարարը վորոշեց վրեժ լուծել Բուռատինոյից։Նա սկեց այնպիսի ստեր գրել, որ Բուռատինոյի քիթը շատ քիչ էր աճում, աճում և վերանում էր փոշի էր դառնում։ Եվ այդ պես նրա ամբողջ ունեծվածքը ջուրը ընկավ և Բուրատինոն նորց դարձավ աղքատ և վերադարձավ իր հին տուն որտեղ անգամ աթոռ չկար, նույնիսկ թաշկինակ չկար, որ նա իր արձունքները սրբեր։

Երրորդ ավարտ

Բուրատինոն շատ արագ էր հարստանում։ Բայց նա շատ էր վախենում , որ իր խորամանկությունը մի օր ջրի երես դուրս կգա։ Մի մարդ եկավ Բուրատինայի մոտ, որ շատ խորամանկ ձևով այս ամենը ջրի երես դուրս հանեց։ Այդ մարդը Բուրատինոյին հարցրեց սա ձեր պահեստներն են Բուրատինոն պատասխանեց կմկմալով լավ պատասխանեռց ամենագետ, եթե ձերը չէ ուրեմն իմն է։ Եվ այդպես ամենագետը Բուրատինոյից վերցրեց իր ավտոմեքենաները, ավտոտնակները, ոսկե սղոցը և այլ թանկարժեք իրեր։ Եվ հանկարծ հարցրեց սա ձեր քիթն է։ Բուրատինոն ջղայնացավ և պատասխանեց իհարկե իմն է և ասաց որ նա ոչոքի չի թոյլատրի դիպչել իր քթին։ Եվ այդտեղ բռնվեց բուռատինոյի սուտը։ Բուռատինոյի ձեռքից վերցրեցին իր ամբողջ ունեցվածքը և Բուռատինոն նորից դարձավ աղքատ։

Թողնել մեկնաբանություն