Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Խեղճ ուրվականները

Մոլորակի վրա շատ ուրվականներ էին ապրում։ Բոլոր ուրվականների նման նրանք ապրում էին, որտեղ պատահին՝ կիսաքանդ ամրոցներում, քարանձավներում, դատարկ, լքված տներում, ձեղնահարկերում։Կես գիշերին ուրվականները դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և վախեցնում բոլորին։ Բայց ոչոք չէր վախենում ուրվականներից, որովհետև նրանք շատ խելացի մարդիք էին, այնքան խելացի, որ ուրվականներին չէին հավատում։Երբ հանդիպում էին ուրվականներին, այնքան էին ծիծաղում և ծաղրում ուրվականներին, որ ուրվականները ամոթից կարմրում և անհետանում էին։ Լուսադեմին ուրվականները վերադառնում էին իրենց թաքստոցները և բողոքում։ Ուրվականները սկսում էին ինչոր բան ձեռնարկել։

Ինչ-որ մեկը առաջարկեց բողոքի ցույց կազմակերպել, ինչ-որ մեկը խփել մոլորակի բոլոր զանգերը, որպեսզի ոչ-ոք չկարողանա քնել։ Վերջապես խոսքը հասավ ամենածեր և ամենաիմաստուն ուրվականին։Ամենաիմաստում ուրվականը ասաց, որ նրանք կարկատելով չեն կարող վախեցնել ուրիշներին։ Ամենաիմաստուն ուրվականը ասաց, որ նրանք պետք է տեղափոխվեն Երկիր մոլորակ, որտեղ կան բազմաթիվ երեխաներ, ովքեր վախենում են ուրվականներից։ Նրան քվարկեցին և որոշեցին, որ հաջորդ օրը երեկոյան բոլորով գնալու են Երկիր մոլորակ։

Առաջի ավարտ

Լույսի արագությամբ նրանք տեղափոխվեցին Երկիր մոլորոակ։ Ամեն մեկի մի կողմ գնաց և նրանք պայմանավորվեցին, որ լուսադեմին նորից պետք է հանդիպեն նույն վայրում։ Բոլոր ուրվականները լոսադեմին զարմացած եկան նույն վայրը։ Բոլորը զարմացած էին թե ոնց են բոլորը նույնիսկ մեծահասակները հավատում ուրվականներին։ Նրանց համար Երկիր մոլորակը ուղղակի դրախ էր։ Եվ նրանք բոլորը համաձայն էին, որ մինչև նրանց կյանքի վերջ ապրեն այս Երկիր մոլորակում։

Երկրորդ ավարտ

Լույսի արագությամբ նրանք արդեն շատ հեռու էին իրենց մոլորակից։ Մեկնումից առաջ խառնաշփոթի մեջ ոչ-ոք չնկատվեց, որ շարասյան առջևում, հայտնվել էին, այն ուրվականները, որոնք խիստ դեմ էին Երկիր գնալուն։ Իսկ այդ ուրվականները երկրային ուրվականներն էին, որոնք փախել էին Լոմբարդի մայրաքաղաք՝ Միլանից, չդիմանալով հոտած լոլիկների տարափին, որոնք փոքրիկ տղանները նետում էին ուրվականների վրա։ Ուրվականները թաքուն եկել էին Բորտ մոլորակ և թաքնվել այդտեղի ուրվականների մեջ։ Եվ տուն վերադառնալու մասին նրանք անգամ լսել և հիշել չէին ուզում։ Իսկ եթե որևէ մեկն իմանար, որ նրանք երկրացի ուրվականներ էին, նրանց վիճակը լավ չէր լինի։

Երորդ ավարտ

Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները հայտնվեցին։ Լուսնի մոտ և արդեն պատրաստվում էին վայրէջք կատարել Երկրի վրա և իրենց գործին անցնել, երբ հանկարծ տեսան, որ Երկրից դերի իրենց է թռչում ուրվականների նույնպիսի մի հոծ շարասյուն։ Եվ նրանք սկսեցին վիճել։ Ուրվականները ասում էին դուք ովքեր եք, իսկ մյուսները ասում էին դուք ովքեր եք։ Ուրվականները ասացին, որ նրանք հեռանում են Երկիր մոլորակից քանի, որ այստեղ արդեն նրանցից ոչ -ոք չի վախենում։ Երկրացի ուրվականները և այլ ուրվականները միախմբվեցին և, որոշեցին գնալ այնպիսի մի մոլորակ, որտեղ բոլորը վախենում են ուրվականներից։


Թողնել մեկնաբանություն