Posted in Ուսումնական ամառ 2021

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Տունը անապատում

Մի հարուս մարդ կար։ Նա շատ հարուստ էր։ Նրա անունը Սինյոր Մանիր էր։ Մի օր նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցի, բայց նա հիշեց, որ անապատում, ոչ քար կա, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար, ոչինչ չկա միայն ավազ։ Եվ նա որոշեց, որ պետք է անապատում տուն կառուցել իր փողերից։ Նա վարձեց շինարարներ։ Եվ այդ շինարարները կառուցեցին 365 սենյականոց բնակարան։ Այդ հսկա տունը պատրաստել էին։ Դրամներից, դոլառներից, եվռոներից և այլն։

Առաջին ավարտ

Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա
իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից:
Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ,
դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: Ավազակները վերադառձան, առանց ինչ որ դրամապանակի և առանց գումարի։

Երկրորդ ավարտ

Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: Այդ մարդը բարկացած դուռը փակեց երեխաների վրա։ Նրանք նորից թակեցին դուռը։ Նա բարիացավ և մի ոսկյա դուռ նվիրեց այդ երեխաներին։ Մի քանի օր հետո նրան այցելեցին ուրիշ երեխաներ և նա նորից նվիրեց մի դուռ այդ երեխաներին։ Եվ այդպես նրան այցելում էին շատ երեխաներ և նա անհնդատ մի դուռ նվիրում էր մարդկանց։

Երրորդ ավարտ

սինյոր Մոնետինը գիրք էր կարդում և հանկարծ գրքի մեջ նկատեց կեղծ թխտադրամ։ Նա զարմացավ։ Շարունակեց թերթել գիրքը և գտավ ևս 12 կեղծ մետաղադրամ։ Նա մտածեց, որ կարող է իր տանը ևս լինել շատ կեղծ մետաղադրամներ։ և սկսեց քանդել իր հսկա տունը։ Նա շատ էր գտնում կեղծ մետաղադրամներ։ Եվ քանդեց, քանդեց, և մնաց առանց տուն։

Թողնել մեկնաբանություն