Posted in Հրաշք

Ես հավատում եմ հրաշքներին

Ես Մանե Սարգսյանն եմ՝ 9 տարեկան։ Իմ կյանքի միակ հրաշքը եղել, և մնում է Նոր տարվա հրաշքը։ Ես շատ եմ սիրում Նոր տարին, և շատ երկար եմ սպասում նրա գալուն։ Սպասում եմ, թե երբ ենք տոնածառը զարդարելու, ինչ նվերներ ենք գնելու մեր հարազատների համար և ինչ նվերներ ենք ստանալու։ Այստեղ իհարկե ամենից շատ սպասվածը ՝ Ձմեռ պապիկի նվերներն են։ Ես նրան անպայման նամակ եմ գրում, և նրանից խնդրում փոքրիկ նվերներ, իսկ նա միշտ բերում է ավելին, քան ես խնդրում եմ։ Մի թե դա հրաշք չէ, ուրախանալ և ուրախացնել քեզ շրջապատող մարդկանց։ Ի վերջո, Նոր տարին հույսի տոն է, ու բոլորը նշում են Նոր տարին ուրախ և հույսով, որ մեր կյանքը եկող Նոր տարում կլինի ավելի լավն ու երջանիկ ՝ ինչը ես ցանկանում եմ աշխարհի բոլոր մարդկանց։

Ես հավատում եմ հրաշքներին

Թողնել մեկնաբանություն