Posted in Ձմեռային ճամբար 2023, Ճամփորդություն, Մայրենի 6

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Այսօր ճամբարային յոթերորդ օրն էր և մենք մեր ջոկատի երեխաներով այցելեցինք սահադաշտ: Ճանապարհը տևեց մոտավորապես 1 ժամ: Ես լավ չեմ կարողանում սահել և դժվարանում էի սահել: Ես շատ եմ գնացել սահադաշտ, բայց ընկեր Մերիի հետ շատ հետաքրքիր անցավ: Սկզբում մենք առաջացանք և վերցրեցինք մեզ չմուշկներ, հետո գնացինք հանդերձարան և հագանք չմուշկները, որից հետո էլ գնացինք սահելու և 1 ժամ սահեցինք: Երբ ավարտեցինք, հանձնեցինք չմուշկները և գնացինք դպրոց: Շատ հետաքրքիր օր ունեցանք Գասպրոմի սահադաշտում և այս օրվա համար շատ շնորհակալ եմ ընկեր Մերիին: Հուսով եմ, որ նրա հետ էլի կճամփորդեմ:

Թողնել մեկնաբանություն