Posted in Ճամփորդություն

Սառնաղբյուր գյուղ (Գյումրի Շիրակի մարզ)

Սառնաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի հարավարևելյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին,մարզկենտրոնից 34 կմ հարավ։

Նախկինում՝ Ուռենուտ, Սոգյուտլի։ Սառնաղբյուր է վերանվանվել 1940 թ.-ին։

Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածությունը։

Posted in Ճամբար 2022

Ճամբար (օր 2)

Այսօր ճամբարի 2-րդ օրն էր, որը ևս շատ հետաքրքիր անցավ։

Առավոտյան գնացինք ընդհանուր պարապմունքի, երգեցինք, պարեցինք և վերադարձանք դասարան։

Հետո մեզ այցելեցին Ավագ դպրոցի սովորողները ընկեր Մարինեի հետ և միասին սովորեցինք ազգային խաղերի կանոնները, դրանցից են օրինակ քարը, 7 քարը, գործնագործը, չուլ-խաղը, փչացած հեռախոսը և այլն։ Ինձ դրանցից ամենաշատը դուր եկավ 《աղջիկ փախցնոցին》։ Պետք է անպայման լինենք կենտ թվի քանակի մարդկանցով։ Բոլորս ընտրում ենք մեր զույգերին, պարզում ենք մեր ձեռքերը վեր և մնում է մեկ մասնակից նա գալիս է անցնում է բոլորիս ձեռքերի տակով և ընտրում մեզանից մեկին և ով մնում է առանց զույգի նա է շարունակում խաղը:

Դրանից հետո նախաճաշեցինք։

Հետո գնացինք Հյուսիսային դպրոց ազգային պարեր պարեցինք Հյուսիսային դպրոցի սովորողների հետ։

Եկանք ջոկատ և լեգոից տարբեր բաներ պատրաստեցինք։

Այս հետաքրքիր օրվա համար շատ շնորհակալ եմ ընկեր Իվետային և ընկեր Մարինեին։