Posted in Ուսումնական պատարագ, Երգ

Ընթերցումներ

Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստւած, զքո սուրբ զԵկեղեցի։ Հազարքհազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. եւ բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլզօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ. սուրբ, սուրբ, սուրբ, տէր զօրութեանց։

Սուրբ-Սուրբ. Միասնական ընթերցում

Սուրբ սուրբ սուրբ Տէր զօրութեանց։ Լի եներկինք եւ երկիր փառօք քո։ Օրհնութիւն իբարձունս։ Օրհնեալդ որ եկիր եւ գալոցդ եսանուամբ Տեառն։ Ովսաննա ի բարձունս։

Միասնական ընթերցում

Միայն սուրբ։ Միայն Տէր։ Յիսուս Քրիստոս իփառս Աստուծոյ Հօր։ Ամէն

Միասնական ընթերցում

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։

Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։

Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։

Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։

Ուսումնական պատարագ

Posted in Ճամբար 2022

Ճամբար (օր 4)

Այսօր ամենահետաքրքիր օրերից մեկն էր։

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո եկանք ջոկատներով։ Այնտեղ մեզ այցելեց ընկեր Արմինեն և նա մեզ պատմեց մեղվաբանության մասին։ Մենք իմացանք, որ մեղուները ամենաաշխատասեր միջատներն են, իմացանք որ գոյություն ունեն քսանմեկ հազար մեղվի տեսակ և ալյն։

Եկան Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովորեցրին Ազգային պարեր։

Հետո եկավ ընկեր Մարինեն և միասին կատարեցինք ֆլեշմոբ։

Այս հետաքրքիր օրվա համար շնորհակալ ենք ընկեր Իվետային, ընկեր Մարինեին և ընկեր Արմինեին

Posted in Ճամբար 2022

Փաստեր մեղուների մասին

Հրդեհի ժամանակ մեղուները զարգացնում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են պաշարներ հավաքել մեղրով, դրանով իսկ ուշադրություն չդարձնելով անծանոթ մարդկանց: Հետեւաբար, մեղվաբուծության մեջ ծխի օգտագործումը արդյունավետ է։ Երկու հարյուր անհատների չափով մեղուները օրվա ընթացքում պետք է աշխատեն, որպեսզի մարդը մեկ գդալ մեղր ստանա: Այս միջատները մոմ են արտազատում, որպեսզի մեղրով ամրացնեն բոլոր սանրերը: