Posted in Ճամբար, Ճամբար 2022, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Հունվարի 19-ին մեր հերթական եռօրյա ճանապարհորդությունն էր դեպի Գյումրի: Չնայած ես մի քանի անգամ եղել եմ Գյումրիում, բայց այս անգամ նույնպես գնացի, քանի որ շատ եմ սիրում և՛ ճանապարհորդել, և՛ Գյումրին: Ճանապարհը բավականին երկար էր և հետաքրքիր : Առաջին կանգառը Գյումրիի հրապարակում էր: Գյումրին այս անգամ ամբողջությամբ ձյան մեջ էր և ավելի գեղեցիկ: Հաջորդ կանգառը հյուրանոցում էր: Հյուրանոցում տեղավորվելուց հետո շատ խաղեր խաղացինք, ճաշեցինք, իսկ երեկոյան ձնագնդի խաղացինք: Վերադառնալուց հետո ընթրեցինք և պատրաստվեցինք քնելու: Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և այցելեցինք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Այս անգամ թանգարանում շատ ավելի հետաքրքիր էր, քանի որ թանգարանում նոր հատված կար, որտեղ փազլներ էինք հավաքում Մհեր Մկրտչյանի նկարներով, նաև այլ խաղեր կային Մհեր Մկրտչյանի կյանքի և ֆիլմերի մասին: Այնուհետև այցելեցինք Գյումրիի Կասա ուսումնական կենտրոն: Կենտրոնի երեխաների հետ խաղեր խաղացինք և վերադարձանք հյուրանոց: Երեկոյան նորից ձնագնդի խաղացինք և ձնեմարդ պատրաստվեցինք: Առավոտյան արթնացանք նախաճաշեցինք, հավաքվեցին մեր իրերը և վերադարձանք Երևան: Ճանապարհին կանգ առանք 7 վերք եկեղեցում: Հաջորդ կանգառը դպրոցում էր: Այս հետաքրքիր և շատ ուրախ ճանապարհորդության համար շնորհակալ եմ իմ սիրելի ուսուչուհիներ ընկեր Իվետային և ընկեր Անահիտին:

Թողնել մեկնաբանություն