Posted in Մայրենի

Գարնանային ընթերցումներ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

***
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է,
մի օր տաք,
Մին խնդում է,
մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Հովհաննես Թումանյան

***

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վ.Տերյան

***

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***

Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:

***

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***

Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Posted in Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․

Ես գարունն ավելի շատ եմ սիրում, քան մյուս եղանակները։ Եվ սա զարմանալի չէ։ Գարունն ինձ տալիս է ուրախության զգացում, գալիք փոփոխություններ, յուրահատուկ գարնանային տրամադրություն։Գարնանային արևի առաջին շողերն ասում են, որ երկար ու դժվարին ձմեռ է անցել, այլևս չեն լինի դառը ցրտահարություններ, բուք ու ձյան հոսքեր, եկել է նոր զարմանալի ու ուրախ ժամանակ։ Ամեն ինչի մեջ զգացվում է գարնան շունչը։ Նա արթնացնում է դեռևս քնած բնությունը դեպի նոր կյանք: Արևը տաքանում է, ձյունը հալչում է, կաթիլները զնգում են, արագ հոսքեր են հոսում։ Շուրջբոլորը ցնծում են ու երգում, ուրախանում գարնան գալուստով