Posted in Ուսումնական պլան

Ուսումնական պլան

Մանե Սարգսյան

Ընտրությամբ գործունեության խումբը՝ —Քանդակ

լրացուցիչ կրթություն(դասերից հետո)- լող

երկարացված օրվա ծառայություն՝— օգտվում եմ

կրթահամալիրի տրանսպորտային ծառայություն/ երթուղու համարը/՝—օգտվում եմ 3 համար

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր դասարանցիներով գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ տեսանք օպսիտին քար։ Տեսանք մամոնտի քարից մի փոքրիկ հատված։ Տեսանք ապարանջան, որոնք երեք տեսակի են լինում։ Տեսանք կժեր, որոնց վրայի նախշերը տարբեր բաներ էին նշանակում, խնոցիներ, որով հին ժամանակներում օգտագործում էին, որպեսզի հեշտացնեին իրենց հոգսերը։ Տեսանք տարբեր գեղեցիկ նկարներ, որոնց վրա պատկերված էին այն ամենը, թե ինչպես էին մարդիկ հեշտացնում իրենց կյանքը։ Իմացանք, որ հին ժամանակներում մարդկանց թաղում էին կարասի մեջ։ Տեսանք կարասի մեջ մի 25 տարեկան կնոջ գանգ։ Տեսանք հին Երևանը 17-19-ը դարերի ժամանակների։ Ամենահին եկեղեցին Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է, որ շինվել է 5-6-րդ դարերում։ Իսկ արդեն վերևում տեսանք թե հին ամրոցի համար ինչ զենքերով էին պատերազմել ռուսները և պարսիկներ։Իմացանք, որ Երևանի ամենաառաջին երթևեկելու միջոցը դա ձիակարգն էր։Նաև հաշվեցինք և իմացանք, որ մեր Երևանը այս տարի կդառնա 2884 տարեկան։ Այս հետաքրքիր ճամփորդության համար շնորհակալ եմ ընկեր Իվետային և ընկեր Անահիտին։