Posted in Մատնաչափիկը

«Մատնաչափիկը»

Ես այսօր ուղիղ եթերով դիտեցի Տիկնիկային թատրոնի «Մատնաչափիկ»ներկայացումը։ Ներկայացումը սկսվեց երգերով։ Սկզբում մի գեղեցիկ ծաղկի  միջից դուրս եկավ Մատնաչափիկը։Եվ հանկարծ եկավ Արքայազնը։ Նա հավանեց  Մատնաչափիկին, և նրանք սկսեցին պարել։ Երբ եկավ գիշերը, Մատնաչափիկը քնեց, այդ ժամանակ եկավ մի գորտ և գողացավ Մատնաչափիկին։ Գորտը Մատնաչափիկին տարավ ճահճի մոտ։Դոդոշը ասաց մորը, որ մայրիկը իր համար բզեզ բռնի, որ Դոդոշը ուտի։ Դոդոշը տեսավ աղջկան և հարցրեց, թե ով է նա։  Մայրիկը ասաց, որ իր հարսնացուն է։ Եկավ Բզեզը և հարցրեց, թե  ի՞նչ է պատահել։ Աղջիկը պատմեց ամեն ինչ, և Բզեզը ազատեց նրան Գորտերից, և տարավ իր բունը։ Աղջկան նմանեցրեց թիթեռի  և ասաց, որ ուզում է նրանք պարեն։ Եվ նրանք պարեցին։ Բզեզի պաշտպաններից մեկը ասաց, որ այդ աղջիկը թիթեռ չէ, այլ սովորական աղջիկ։ Բզեզը հիասթափվեց աղջկանից։Աղջիկը շարունակեց իր ճանապարհը։ Գնաց-գնաց այնքան գնաց, որ աշունը եկավ, հանդիպեց մի Դաշտամուկի։Մատնաչափիկը թրջված էր և քաղցած։ Այդ Դաշտամուկը իր տուն տարավ Մատնաչափիկին, կերակրեց, տաքացրեց և ասաց, որ Մատնաչափիկը  կմնա իր տանը մինև ձմեռն անցնի, բայց մի պայմանով, որ աղջիկը պետք է  օգներ՝  տնային գործերը անելով։ Մատնաչափիկը համաձայնվեց։Օրեր անց եկավ մի ծեր Խլուրդ և ասաց, որ վերջապես իրեն հատուկ հարսնացու է գտել։ Դաշտամուկը հարցրեց, թե ով է։Խլուրդը պատասխանեց, որ Մատնաչափիկն է։Խլուրդը Դաշտամուկին  ասաց, որ Մատնաչափիկի հետ ամուսնանանալուց հետո Դաշտամուկին  կտա մի պարկ ցորեն։ Այդ ժամանակ նրանք  տեսան մի վիրավոր Ծիծեռնակ։ Դաշտամուկն ու Խլուրդը  խոսում էին Մատնաչափիկի և Խլուրդի ամուսնության մասին։ Այդ ընթացքում Մատնաչափիկը Ծիծեռնակի համար ցորեն է բերում և բուժում Ծիծեռնակին։ Մատնաչափիկը վերադառնում է տուն։ Դաշտամուկը ասում է, որ Մատնաչափիկը իր հարսանիքի համար շոր կարի։ Ետ վերադառնալիս տեսնում է աշխարհի ամենասիրուն աղջկան։ Մատնաչափիկը թաքուն փախչում է և հետո հանդիպում Ծիծեռնակին։ Ծիծեռնակը Մատնաչափիկին տանում է Արքայազնի մոտ։ Մատնաչափիկը և Արքայազնը ամուսնանում են։

Ես դեռ առաջին դասարանում, երբ նոր էի կարդալ սովորել, կարդացել էի այս հեքիաթը, և այն ինձ շատ էր դուր եկել, սակայն այս օրերին, երբ ամբողջ օրը տանն ենք, շատ հաճելի էր դիտել տիկնիկային ներկայացում ուղիղ եթերով։

Posted in Մատնաչափիկը

Մատնաչափիկը

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Երևանի Հովհ. Թոմանյանի անվ. պետական Տիկնիկային թատրոնը ևս միանում է #ՄնաՏանը նախաձեռնությանը, որի շրջանակներում #online տարբերակով կհեռարձակի «Մատնաչափիկը» ներկայացումը:
Սիրով հրավիրում ենք օնլայն դիտելու ներկայացումը մեր էջում։
Եթե չեք գալիս թատրոն, #ՄնաՏանը և մենք կգանք
📆Այսօր՝ Մարտի 20-ին 🕰Ժամը` 14:00 -ին🕗

На изображении может находиться: текст