Posted in Գեղեցկուհին և հրեշը

«Գեղեցկուհին և հրեշը»

Ես այս շաբաթ օնլայն դիտել եմ շատ ներկայացումներ, որոնք ցուցադրվել են տարբեր թատրոնների կողմից։ Դիտել եմ՝ «Անխելք մարդը»,  «Շունն ու կատուն», «Ալիսան հրաշքների աշխարհում»,  «Գեղեցկուհին և հրեշը» ինչպես նաև եղել եմ տարբեր թանգարաններում։ Վերջին օնլայն ներկայացումը դա «Գեղեցկուհին և հրեշն» էր և ես կցանկանայի պատմել այդ ներկայացման մասին։ Մի գեղեցիկ աղջկա մասին էր, ով շատ չար էր։ Եվ դրա համար էլ կախարդը նրան դարձրեց մի շատ տգեղ հրեշ տղա, ով երբեք ոչ ոքի մասին չէր մտածում, իր համար կարևորը ինքն էր։ Ինչ-ինչ պատճառներով նա մի օր հանկարծ հիշողությունը կորցրեց և պատահական հանդիպեց կախարդին և, քանի որ հրեշը շատ չար էր առևանգեց կախարդին։ Այնուհետև եկավ կախարդի աղջիկը, ով շատ գեղեցիկ էր և հրեշը միանգամից սիրահարվեց աղջկան։ Աղջկա անունը Բելլա էր։ Մեկ օր անց զնգաց ժամացույցը, ում անունը Թիկ թակ էր ։ Աղջկան հրեշը հրավիրեց ընթրիքի, իսկ աղջիկը չհամաձայնվեց և ասաց, որ չի գնալու։ Մեկ օր անց կրկին հրավիրեց ընթրիքի, Բելլան համաձայնվեց։ Նա թեյնիկի հետ որոշեց թե ինչ զգեստ պետք է հագնի։ Նա հագավ իր ամենագեղեցիկ զգեստը։ Հրեշն ասաց, որ սիրում է աղզկան և հրեշը դարձավ շատ գեղեցիկ տղամարդ, և նրանք ամուսնացան։ Բելլան տեսավ իր հորը և նրանք հիմա ապրում են շատ երջանիկ։ Շատ հետաքրքիր ներկայացում էր։ 

Եթե մյուս շաբաթ  էլ լինեն օնլայն ներկայացումներ ես մեծ սիրով կդիտեմ։ Շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին  մեր օրը հետաքրքիր դարձնելու համար ։