Posted in Հեռավար ուսուցում

Շաբաթվա ծրագիր

Երկուշաբթի

Ընթերցարան -կարդալ Խոսող ձուկը, լրացնել բոլոր առաջադրանքները

Մաթեմատիկա -կատարել մաթեմատիկայի առաջադրանքները

Գունավոր թղթերով պատրաստել ձուկ և խաղող

 

Գրել թելադրություն

Անգլերեն

Երեքշաբթի

Մայրենի 3

Մաթեմատիկա

Կարդալ Ռաապունցել հեքիաթը ըստ Գրիմ եղբայրների

Ես այսօր կարդացել եմ «Ռապունցել» հեքիաթը, որը շատ կարճ էր, բայց հետաքրքիր։ Մի մարդու և կնկա մասին էր, որ նրանք երեխա էին ուզում ունենալ ,  բայց չէր ստացվում և մի օր էլ Աստված կատարում է նրնաց ցանկությունը։Նրանց փոքրիկ պատուհանը նայում էր հարևանի պարտեզին, որտեղ ծաղկում էին ծաղիկներ, ծառեր և խոտեր։ Կինը տեսնում է ռապունցել բույսը և շատ է ուզում  ռապունցելով աղցան  ուտել, սակայն հարևանը չար կախարդ է լինում։ Մի օր ամուսինը  թաքուն  մտնում է  կախարդի այգին և  բերում ռաապունցել։ Կինը նորից է ուզում և այդ ժամանակ  արդեն կախարդը տեսնում է և ասում որ երբ երեխան  ծնվի, փոխարենը վերցնելու է երեխային։Եվ այդպես էլ անում է։ Երեխայի անունը  Ռապունցել է դնում և երբ լրանում է աղջկա  տասներկու  տարին, աղջկան  տանում է անտառ և փակում բարձր աշտարակում։ Աղջիկը աշխարհի ամենագեղեցիկ  աղջիկն է լինում, նա ունենում է շատ երկար մազեր, որի միջոցով էլ կախարդը  բարձրանում  էր աղջկա մոտ։ Թագավորի տղան  տեսնելով դա, ուզում է ինքն էլ տեսնի, թե ով է այնտեղ ապրում։Նա էլ մի օր աղջկա  մազերից բռնված բարձրանում է և տեսնելով աղջկան սիրահարվում։ Այդ մասին  իմանում է չար կախարդը և կտրում է աղջկա մազերը։ Աղջկան տանում է անտառի խորքը։ Տղան գալիս  և տեսնում  է կախարդին և զարմանում։ Կախարդը ասում է, որ աղջիկը  էլ չկա։ Տղան  թռնում է պատշգամբից  և կուրանում։ Այդպես  նա  ման է գալիս մի քանի տարի։ 

Մի օր պատահական  Ռապունցելը տեսնում է տղային, ճանաչում, մոտ է վազում, գրկում  և արտասվում։ Նրա արցունքներից երկու  կաթիլ  քսվում են տղայի աչքերին և նա սկսում է տեսնել։ Նրանք  վերադառնում են թագավորի  տուն, ամուսնանում և երջանիկ ապրում։

Ռուսերեն

Չորեքշաբթի

Ընթերցարան

Մաթեմատիկա

Անգլերեն

Պատրաստել թխվածքաբլիթներ

Հինգշաբթի

Մայրենի 3

Մաթեմատիկա

Ես և շրջակա-ծաղիկների խնամք

Ֆիլմի դիտում

Ուրբաթ

Ընթերցարան

Մարմնամարզություն -բակում ինքնագլոր վարել

Ռուսերեն

Նկարել