Posted in Գեղարվեստական ֆիլմի դիտում

Գեղարվեստական ֆիլմի դիտում

Ես այսօր դիտեցի մի շատ հետաքրքիր ֆիլմ, որի անունը «Կախարդական արծաթ» էր։ Ֆիլմը սկսվում էր այնպես,որ վաղուց շատ վաղուց մի երկիր է լինում։ Այդ երկրում ոչինչ չէր աճում, նույնիսկ ծառեր չկային։ Մայն կար մի կապույտ սար և այդ սարի վրա ապրում էին կապույտ թզուկները։ Կապույտ լեռը իր գաղտնիքն ուներ, դա «Կախարդական արծաթն» էր։ Թզուկների արքայադստեր  անունը Կապտավարդ էր։ Երբ գալիս էր կախարդական ժամը, պատը բացվում էր և թզուկ երեխաները պատից այն կողմ ձնագնդի էին խաղում։ Սակայն Կապտավարդը երբեք  դուրս  չէր գալիս խաղալու։

Մի օր Կապտավարդը իմանում  է,որ իր հայրը հիվանդ է և պետք է մահանա։ Նա որոշում է գնալ ավագների մոտ և խորհուրդ հարցնել, թե ինչպես կարող  է փրկել  հորը։ Ավագները ասում են, որ միայն նրա  հորը կփրկի փողը։ Կապտավարդը որոշում  է, որ պատի բացվելուն պես կգնա դուրս  և փող կճարի։ Նա այդպես էլ անում է։ Սակայն  նա  փողի հետ բերում է նաև կարմիր թզուկներին։ Հայրը  բարկանում է և չի վերցնում փողը՝ ասելով , որ իրեն պետք չէ մարդկային իր։ Քանի որ  Կապտավարդը խախտել  էր կապույտ  թզուկների կանոնները, հայրը խնդրում է, որ Կապտավարդը հեռանա լեռից։ Մարդը, ումից Կապտավարդը գողացել էր փողը, գալիս  և տանում  է «Կախարդական արծաթը»։ Բոլոր թզուկները որոշում են, որ պետք է օգնեն և ետ վերադարձնեն  «Կախարդական  արծաթը», որ ժայռը փրկվի։ Այդպես էլ  անում  են՝ փրկում են  ժայռը։ Կապույտ  թզուկները  խնդրում են,որ Կապտավարդը չհեռանա իրենցից։ Կապտավարդը շատ է ուրախանում  է և չի հեռանում։ Կապույտ  և կարմիր  թզուկները ընկերանում են։ Կարմիր թզուկները  հեռանում  են կապույտ  լեռից։ Կապտավարդի հայրը մահանում  է։ Նրա մահից հետո Կապտավարդը դառնում  է կապույտ լեռան թագուհին։

Ֆիլմը ինձ շատ  դուր եկավ։ Ամենից շատ դուր եկավ  այն, որ Կապտավարդը ամեն ինչի  պատրաստ  էր, որ փրկեր իր հայրիկին։ Հղումը կտեղադրեմ, և խորհուրդ կտամ, որ բոլոր  երեխաները դիտեն այս ֆիլմը։