Posted in Բնագիտություն

Նյութերի շրջապտույտը բնության մեջ

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնական տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:

Բույսերը հողից վերցնում են որոշակի նյութեր։ Խոտակեր կենդանիները ուտում են այդ բույսերից և այդ նյութերը անցնում է նրա օրգանիզմի մեջ։ Գիշատիչները ուտում են այդ կենդանիներին և այդ նյութերը անցնում է գիշատիչների մեջ։ Գիշատիչները մահվանից հետո փտում են և այդ նյութերը անցնում են հողի մեջ։

  1. Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:

Այո. Մասնակցում են և այդ շրջապտույտները տարբերվում են շրջապտույտներից, որոնց կենդանի օրգանիզմները չեն մասնակցում:

  1. Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:

Ջրի շրջապտույտը կազմված է բազմաթիվ փուլերից: Օվիկանոսից, ցամաքից տեղի է ունենում ջրի գոլորշիացում դեպի մտնոլորտ: Մտնոլորտում ջուրը խտանում է առաջացնելով ամպեր, որոնց մեջ էլ ձևավորվում է տեղումները անձրևի ձյան և կարկուտի տեսքով:Տեղումները իջնելով մտնոլորտից մի մասը անմիջապես լցվում է օվկիանոս, իսկ մյուս ասը ցամաքի վրա:Ցամաքի վրա իջաց մի մասը գետերի տեսքով նորից հասնում է օվկիանոս, մյուս մասը ներծծվում է հողի մեջ և ստորգետնյա ջրի տեսքով ի վերջո նորից հասնում է օվկիանոս: Մթնոլորտում կա որոշակի քանակով ածխաթթու գազ, որը կլանվում և բույսերի և բակտերաները կողմից, առաջացնելով օրգանական նյութեր ի վերջո այդ օրգանական նյութերը նորից քայքայվում են (բույսերի և բակտերաների մահվանից հետո) և նորից առաջացնում են ածխաթթու գազ, որը արտազատվում է մտնոլորտ: Մտնոլորտ ածխաթթու գազ է առտազատվում նաև հրաբուխներից և մարդու տնտեսական գործունեությունից:

Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:

Բույսերը ջուր և ածխաթթու գազ կլանում են և որոշ կենսագործունեությունից հետո ջուրը նորից արտանետում են մտնոլորտ: Ածխաթթու գազը բույսերում վեր է ածվում օրգանական միացությունների: Դրանց մի մասը կեսագործունեության հետևանքով նորի վեր են ածվում ածխաթթու գազին և արտազատվում են մտնոլորտ: Մյուս մասը վեր է ածում ածխաթթու գազի և արտազատում է մտնոլորտ, երբ բույսը մահանում է և ենթարկվում է փթման:

Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:

Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից:

Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:

Կենդանի օրգանիզմների միջոցով շրջապտույտը կատարվում է ավելի արագ։

Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:

Օրինակ`բնությունը արտադրում է թթվածին և մենք շնչում ենք դա, իսկ հետո մենք արտադրում ենք ածխաթթու գազ, և դրանից հետո բնությունը կրկին մաքրում է ածխաթթու գազը և արտադրում թթվածին։

Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

ՄեՆք շատ առողջական խնդիրներ կունենանք։

Posted in Բնագիտություն

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվողճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Առաջադրանք
Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։

Շաքարի կտորը թեյում լուծելիս ամբող թեյը ստանում է քաղցր համ, դա նշանակում է, որ շաքարի մոլեկուլները տարալուծվել են թեյի ամբողջ ծավալով: