Posted in Մայրենի

Արևի մոտ: Ավետիք Իսահակյան

Լինում է չի լինում մի տղա է լինում, նա որբ է լինում: Նա ամեն օր պարկում է հարուստների պատերի վրա և ձեռքը առաջ պարզում: Խեղճ տղային, ոչ ոք չէր նկատում և չէր օգնում: Օրերից մի օր, երբ արևը արդեն մայր է մտնում, սկսվում է ուժեղ քամի: Տղան մրսում է, որոշում է, որ պետք է գնա արևի մոտ, որ ալևս չմրսի: Տղան քայլում է շատ երկար ճանապարհով, սարի վրա տղան հանդիպում է մի մարդու, ով բարկանում է տղայի վրա և ասում է, թե ինչպես են ծնողները տղային դուրս թողել այդ ուշ ժամին: Տղան այդ մարդուն պատասխանում է, որ նա հայր և մայր չունի: Այդ մարդը բարի է գտնվում և տղային տանում է իր տուն: Տղային իրենց տանը շատ ջերմ են ընդունում և այդ մարդու կինը և երեխաները: Այդ կինը այնքան ջերմ է ընդունում տղային, որ կարծես իսկական մայրը լիներ: Նրանք ընթրում են և մայրը բոլորի համար տեղեր է պատրաստում և բոլորը պառկում են քնելու: Տղան երազ է տեսնում, որտեղ իբրև թե գրկում է արևին, բայց երբ նա արթնանում է, տեսնում է որ դա արևը չէր այլ իր եղբայներն էին և նա նույն ժամանակ շատ ամուր բռնել է մայրիկի ձեռքը: