Posted in Մայրենի, Բնագիտություն

Այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Այսօր դասընկերներիս հետ այցելել ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ կային փոքրիկ նկարներ, որոնց միջոցով մենք ծանոթացանք Կոմիտասի կյանքի պատմությանը։ Կոմիտասը ունեցել է շատ ընկերներ։ Նա իր ընկերներին դիմել է` ասելով՝ զուռնաներ, իսկ աշակերտներին՝ մողեսիկներ։ Թանգարանում ընթերցեցինք Կոմիտասի ինքնակենսագրականը։ Նաև այցեքարտն էր գտնվում թանգարանում, սակայն այցեքարտի վրա բացակայում էին հասցեն և հեռախոսահամարը։ Կոմիտասի իրերից տեսանք իր անձնական դաշնամուրը, կտավները և գորգը։ Կոմիտասը Թուրքիայում ապրելու տարիներին խոսում էր միայն թուրքերեն, քանի որ եթե խոսեր հայերեն, նրա լեզուն կկտրեին։ Չնայած նա այդ ժամանակ հայերեն խոսել չգիտեր։ Թանգարանում շրջելու ընթացքում անընդհատ հնչում էին Կոմիտասի կատարումները, և մենք սիրով վայելում էինք։ Կոմիտասը մասնակցել է տարբեր տոնախմբությունների։ Նա տարբեր դաշնամուրներ է վարձել ,որպեսզի պարապեր։ Մի օր կատարվում է նրա երազանքը, և նա դաշնամուր է ունենում։ Վերջին անգամ Կոմիտասի դաշնամուրի վրա նվագել է Շառլ Ազնավուրը։ Կոմիտասի երգչախումբը կազմված է եղել 300 աշակերտներից։ Այս հետաքրքիր ճամփորդության համար շնորհակալ եմ ընկեր Իվետային և ընկեր Մարինեներին։

Posted in Մաթեմատիկա

Բնական թվերի հանում

  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված աստղանիշով.
  • 17 + 40 = 57
  • 83 + 0 = 83
  • 90 + 0 = 90

Պատասխանից հանում ենք գումարելին և ստացվում է պատասխանը:

  1. Գտե՛ք աստղանիշով փոխարինված թիվը.
  • 503 — 305 = 198
  • 841 — 351 = 490
  • 1135 — 351 = 784

Պատասխանից հանում ենք հանելին և ստանում ենք պատասխանը:

  1. Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելով կստանք հավասարություն
  • 174 — 74 = 100
  • 346 — 123 = 223
  • 217 — 48 = 169
Posted in Բնագիտություն

ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ🌠🪐

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լոււսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որր լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերր երկնքում կա­րելի է տեսնել մինչե 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի րնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռես հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանելեն խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բեեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է ե միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Առաջադրանքներ՝

  1. Ինչ ենք հասկանում Տիեզերք ասելով:

  1. Տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որր լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
  1. Տիեզերական ինչ մարմիններ գիտես, թվարկիր:

Լուսին, աստղ, արև, մոլորակներ և այլն:

  1. Ինչ է աստղը:

Աստղը դա տիեզերքում գտնվող մի տիեզերական մարմին է: Այն շատ փոքր է:

  1. Ինչ  համաստեղություններ գիտեսն և քանիսն են դրանք:

Կենդանակերպի 12 համաստեղություններ (խոյ, ցուլ, երկվորյակ, խեցգետին, առյուծ, կշեռք, կույս, աղեղնավոր, այծեղջույուր, ջրհոս, կարիճ, ձուկ)

  1. Ինչպես է կոչվում մեր գալակտիկան: Ինչ հայկական ավանդապատում է կապվում մեր գալակտիկայի անվան հետ:

Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում: Ծիր Կաթինը Հայաստանում նաև անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ: Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագն հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է: