Posted in Մայրենի

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Բեկբեկուն-բեկբեկվող

2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:-Ինձ դուր եկավ այս հատվածը, այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է, որ այդ գեղեցիկ մայրամուտը երկարի։


3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Իմ տեսած մայրամուտը ոչինչով չի տարբերվում այս մայրամուտից, նույն գեղեցիկ և հիասքանչ մայրամուտն եմ տեսել։