Posted in 《Իմ գրադարանը》, Մայրենի

Ավետիք Իսահակյան. Ամենապիտանի բանը

Այս հեքիաթը մի թագավորի մասին էր, ով շատ խելացի էր: Նա ուներ երեք որդի: Մի օր նա իր երեք որդիներին ասում է, թե ով իրեն բերի աշխարհի ամենապիտանի բանը, կնստի գահին և կշարունակի թագավորել այն: Եվ տղաները գործի են անցնում: Նրանք սկսում են փնտրել, թե որն է աշխարհի ամենապիտանի բանը: Եվ հետո տղաները միանգամից գալիս են թագավորի մոտ: Ավագ որդին ասում է, որ աշխարհի ամենապիտանի բանը հացն է, առանց հացի ոչ ոք չի կարող ապրել: Միջնեկ որդին ասում է, որ աշխարհի ամենապիտանի բանը հողն է, առանց հողի ոչ մի բան չի կարող լինել: Իսկ փոքր որդին ասում է, որ աշխարհի ամենապիտանի բանը լույսն է, առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Եվ թագավորը իր երեք որդիների երեք տարբերակներից ընտրում է, հենց փոքր որդու տարբերակը: Այո, աշխարհի ամենապիտանի բանը լույսն է: Թագավորը փոքր որդուն իր փոխարեն թագավոր է կարգում և հանձնում գահը:

Այս հեքիաթը ինձ շատ դուր եկավ: Խորհուրդ կտամ բոլորին, որպեսզի նրանք էլ կարդան: Գրքի հերոսը փոքր որդին է, ով շատ խելացի է և իմաստուն: Ես այս գրքից սովորեցի այն, որ պետք է ճիշտ եզրակացություն անել, բարձր նպատակներին հասնելու համար:

Posted in 《Իմ գրադարանը》, Մայրենի

Հնարագետ ջուլհակը. Ղազարոս Աղայան

Մի դերվիշ կլոր շրջան է գծում և մեջը նստում: Մարդիկ զարմանալով նայում են նրան: Լուրը հասնում է թագավորին և նա ուղղարկում է գիտնականներին, որպեսզի գիտնականները լուծեն այս խնդիրը:Գիտնականները սարսափ առաջացնող կարծիքներ են ասում այդ Դերվիշի մասին: Մարդիկ շատ են վախենում: Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հանելուկ պիտի լինի։ Նա գնում, և ման է գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպում է մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ Թագավորն մտածում է, որ այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջ փնտրել ու ներս է գնում: Այնտեղ տեսնում է մի ջուլհակ, որ կտավ էր գործում։ Թագավորը մտնելուց ջուլհակին ողջունում է, իսկ ջուլհակը շարունակում է իր գործը: Ջուլհակի աջ և ձախ կողմերում դրված էին մի-մի օրորոց , որի մեջ իր երեք թոռնիկներն էին: Օրորոցներից թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Նա ճոճում էր օրորոցներն այնպես, որ չեր շեղվում իր գործից: Այդ երեք երեխաների մայրիկներն էլ բամբակ էին մանում կտավի համար: Թագավորը խնդրում է, որ ջուլհակը օգնի դերվիշի պատմության մեջ և կանչում իր գիտնականներին, որոնք պատմում են այդ պատմությունը ջուլհակին: Ջուլհանկը պահանջում է երեք ոսկի գլխարկ և առավոտյան գնում է դերվիշի հարցը լուծելու: Ջուլհակը շրջանը կիսում է երկու մասին և նստում է երրորդի վրա: Այդպիսով նա ուզում էր ասել դերվիշին, որ նա էլ է իմաստուն և այդ կեսի իր աշխարքհի կեսն է մյուսնել դերվիշինը: Դերվիշը ջղայնանում է և հանում է իր սոխը, ջուլհակն էլ հանում է սխտորը: Դերվիշը թափում է շրջանի վրա կուտիկներ ուզենալով ասել, որ դա նրա զորքն է, իսկ ջուլհակն էլ հանում է մի հավ, որը ուտում է այդ կուտիկները: Դերվիշը բարկանում է և հեռանում է երկրից:

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և մի փոքր ծիծաղելի։ Գլխավոր հերոսը ջուլահակն ու դերվիշն էին: Դերվիշը արեղծվածային էր, իսկ ջուլհակը խորամանկ էր և հնարագետ: Ինձ այս պատմությունը շատ դուր եկավ:

Posted in Մայրենի

Աշունը իմ գյուղում

Աշունը շատ գեղեցիկ եղանակ է։ Ծառերը կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր են հագել: Ինձ դուր է գալիս քայլել ծառերի տակ և նայել թափվող տերևներին: Բայց երբ աշնանը անձրև է գալիս, ես սիրում եմ տանը մնալ և թեյ խմել: Սիրում եմ, երբ աշնանը այցելում եմ տատիկիս և պապիկս տուն և պապիկիս հետ նայում ենք աշնանային ամենագեղեցիկ ծաղիկներին, օրինակ քրիզանթեմներին, ռուտբեկիյաներին, գայլարդիյանորին և այլն: Ես շատ եմ սիրում աշունը իր բազմերանգ գույներով: