Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն, Բնագիտություն

Ճանապարհորդություն դեպի Արատես

Աշնանային արձակուրդների սկսելուն զուգահեռ մենք գնացինք եռօրյա ճանապարհորդության դեպի Վայոց ձորի մարզ` Արատես։ Ես ամռանն էլ էի եղել Արատեսում, սակայն իմ կարծիքով աշնանը Արատեսը շատ ավելի գեղեցիկ էր։ Մինչև Արատես հասնելը մենք հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։Վերելքը սկսեցինք Արտաբույնք և Հորբատեղ գյուղի ճանապարհից, իսկ վայրէջքը` Եղեգիս գյուղ: Բավականին դժվար էր հաղթահարել բարձունքը, բայց Սմբատաբերդը շատ գեղեցիկ էր։ Մեզ Արատեսում սպասում էին անմոռանալի և հագեցած օրեր։ Շատ հետաքրքիր խաղեր խաղացինք, վառարանը վառեցինք և տաքացանք։ Հաջորդ օրը զբոսնեցինք դպական կենտրոնի տարածքում, խարույկի շուրջ նստեցինք, բարձր դասարանցիների հետ պարեցինք, գաթա պատրաստեցինք։ Երրորդ օրը հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք Վարդենյանց լեռնանցքով` կանգ առանք Սևանի Հայրավանք եկեղեցու մոտ։ Այս հրաշալի ճանապարհորդության համար շատ շնորհակալ եմ իմ սիրելի ուսուցիչներին` ընկեր Իվետային, ընկեր Անահիտին, ընկեր Սմբատին և ընկեր Արմինեին։

Թողնել մեկնաբանություն